Լուրեր
Բորջոմում հիվանդի մոտ հաստատվել է կորոնավիրուս

 

Ապրիլի 21-ին, Բորջոմի նորաբաց բժշկական կենտրոն տեղափոխած պացիենտի մոտ, այսօր կորոնավիրուս է հաստատվել: Տեղեկությունը տարածում է «Borjomi.tv»-հեռուստաընկերությունը:

Երիտասարդ տղամարդուն Բակուրիանիի կարանտինային գոտուց բարձր ջերմությամբ տեղափոխել էին Բորջոմի:  Կարանտինից տեղափոխելը նշանակում է, որ հիվանդը բնակչության հետ կապ չի ունեցել և ոչ էլ Բորջոմի մունիցիպալիտետի բնակիչ է: 

Երիտասարդ տղամարդը հավանաբար Ռուսաստանում ճանապարհորդության պատմություն ունի: 

«Մոտ 30 տարեկան տղամարդուն այսօր տեղափոխեցին Գորիի հոսպիտալ»,- ասում է բժշկական կենտրոնի տնօրեն Իրակլի Դիասամիձեն: 

Այս պահի դրւոթյամբ նորաբաց հիվանդանոցում գտնվում է 1 պացիենտ: 

Բորջոմում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է ապրիլի 16-ին: Սա Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսի առաջին հաստատված դեպքն էր: 

 

| Print |