Լուրեր
Ախալցիխեում հաստատվել է կորոնավիրուսի առաջին դեպքը

 

Ախալցիխեի հիվանդանոցում գնտվող տղամարդու հետազոտության արդյունքների պատասխանները պարզ են: Նրա մոտ հաստատվել է կորոնավիրուս: Բնորոշ ախտանշաններով, կարանտինային գոտուց նրան տեղափոխել են կլինիկա «Իմեդի»: Նրա հետազոտության արդյունքներն ուղարկել էին Լուգարի լաբորատորիա, որտեղից այսօր ստացան դրական պատասխան: 

«Մեզ մոտ բերեցին երեկ: Այսօր առավոտյան պատասխանները ստանալուց հետո, հավանաբար Գորիի հոսպիտալ տեղափոխեն: Մեր տարածաշրջանից չէ, գտնվում էր Ախալցիխեում գնտվող կարանտինային գոտում»,- ասում է Գիորգի Բարձիմաձեն: 

Այս պահի դրությամբ հիվանդանոցում մնում է 8 պացիենտ, այստեղից 3-ի հետազոտություններն ուղարկվել են Լուգարի լաբորատորիա: Պատասխանները հավանաբար, կստանան այսօր: 

Նշենք, որ վերջին տվյալների համաձայն, Վրաստանում կորոնավիրուսից վարակված անձանց թիվը հասել է 456-ի: 


| Print |