Լուրեր
Ռուսաստանում կարանտինային միջոցները երկարաձգվել են մինչև մայիսի 11-ը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարանտինային միջոցները երկարաձգել է մինչև մայիսի 11-ը:

Պուտինի հայտարարությամբ, երկրում դեռևս չի անցել կորոնավիրուսի համավարակի գագաթնակետը, սակայն հաջողվել է, դանդաղեցնել տարածումը:

«Մենք պետք է ապահովենք համավարակի ալիքների կրճատումը և վերացումը, որը հնարավորություն կտա, աստիճանաբար չեղարկել սահմանափակումները և վերադառնալ բնականոն կյանքին»,- հայտարարել է Պուտինը:

Ռուսաստանի իշխանությունն ապրիլի 28-ին հայտարարել էր մեկ օրում կորոնավիրուսի վարակման և մահվան ռեկորդային աճի մասին: Վերջին մեկ օրում Ռուսաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 6411 նոր դեպք և զոհվել՝ 72 մարդ: Ռուսաստանում վարակակիրների թիվը գերազանցել է 93 000-ը, մահացել է 867 մարդ:
| Print |