Լուրեր
Ավտովթար Ախալցիխեի հարակից տարածքում - կան վիրավորներ
Ավտոճանապարհային պատահարը տեղի է ունեցել մի քանի րոպե առաջ, Լիկանում: Դիստրիբյուտորական միկրոավտոբուսը բախվել է Ախալցիխե-Թբիլիսի ուղղությամբ երթևեկող տրանսպորտին: Տեղում մոբիլիզացված են շտապ օգնության և փրկարարական գործակալության աշխատակիցները: Ոստիկանության աշխատակիցները փորձում են դեպքի վայրում վերականգնել երթևեկությունը: 

Ծանր վիրավորվել են երկու մեքենաների վարորդները, կան տուժածներ նաև ուղևորների շարքում: Նախնական տվյալների համաձայն, կա վիրավոր երեխա: Բոլորին տեղափոխել են հիվանդանոց: 

Վրաստանի ՆԳՆ-ը հետաքննությունն անցկացնում է Վրաստանի ՔՕ 276-րդ հոդվածի երկրորդ մասով, որը ենթադրում է «երթևեկության անվտանգության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում, ինչն առողջությանը թեթև կամ լուրջ վնաս է հասցրել»:

Այս հոդվածի համաձայն՝ հանցագործությունը պատժվում է տուգանքով կամ տնային կալանքով՝ 6 ամսից մինչև 2 տարի, կամ էլ ազատազրկմամբ՝ մինչև 3 տարի ժամկետով:
| Print |
თეგები: Բորջոմի / Վթար /