Լուրեր
Թբիլիսիում մասամբ կսահմանափակվի երթևեկությունը
Թբիլիսիի քաղաքապետարանի փոխանցմամբ, Բարաթաշվիլու կամրջի վրա, պլանային պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով մասամբ սահմանափակվում է երթևեկությունը:

«Թբիլիսիի քաղաքապետարանը մայրաքաղաքի մասշտաբով պարբերաբար վերահսկում է կամուրջների սարքին վիճակը: Ըստ տարեկան համաձայնագրի, պայմանագրային ընկերությունն ստուգում է Թբիլիսիում առկա կամուրջները և վնասված լինելու դեպքում՝ վերանորոգում դրանք:

Նախատեսված աշխատանքների հետ կապված, օգոստոսի մեկից մինչև օգոստոսի 16-ը ներառյալ, Բարաթաշվիլու կամրջի վրա մասամբ կսահմանափակվի երթևեկությունը:

Թբիլիսիի քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը»,- հայտարարում են քաղաքապետարանում:
| Print |