Լուրեր
Ջավախքցիները դրամահավաք են սկսել
Ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերի ընթացքում Նինոծմինդայի բնակիչ, կամավոր Անդրանիկ Ղարսլյանը կոչով դիմել է վրաստանաբնակ հայերին: Եթերի ընթացքում նա նշել է, որ դիրքերում պայքարողներին օգնելու նպատակով,ՀՀ ՊՆ-ի ներկայացուցիչների, ինչպես նաև այլ կոմպետենտ անձանց հետ զրուցելուց հետո որոշում է կայացվել Ջավախքից գումարի տեսքով օգնություն փոխանցել:

«Այնտեղ այս պահին չկա սննդամթերքի ու դեղորայքի կարիք, սակայն գումարի կարիք կա, կօգնենք այդ կերպով»,- նշում է Անդրանիկ Ղարսլյանը:Հաշվեհամարն իմանալու համար Ղարսլյանը կոչ է անում զանգահարել 598666676 կամ 568931273 հեռախոսահամարներին:

Հիշեցնենք, նախօրեին ուշ երեկոյան ջավախցիներին թույլատրվեց Վրաստան-Հայաստան սահմանի Բավրա անցակետից հումանիտար օգնություն ուղարկել ՀՀ:

Ղարսլյանն ավելացրել է նաև, որ բանակցություններ են ընթանում այն մարդկանց հետ կապված, ովքեր հավաքվել ու գրանցվել են առաջնագիծ մեկնելու նպատակով։ Ալիք Մեդիա
| Print |