Լուրեր
Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսի դեպքերն աճում են
Վերջին մեկ օրվա ընթացքում Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսով վարակման 25 նոր դեպք է գրանցվել:

Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերից 670-ը արձանագրվել է Թբիլիսիում, 257-ը՝ Իմերեթիում, 145-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում: Այս մասին տեղեկություն է տարածում կառավարության վարչության մամլո ծառայությունը:

Հունվարի 7-ի տվյալների համաձայն, Սամցխե-Ջավախքում, պաշտոնապես, կորոնավիրուսի 4 076 դեպք է գրանցվել, այստեղից ապաքինվել է  3 699, մահացել է 43 պացիենտ: 
| Print |