Լուրեր
Երիտասարդ գործարարների խնդիրներն ու պարտքերում խճճված բիզնեսը
Երիտասարդների կողմից սկսված բիզնես գործունեությանը վտանգ է սպառնում, երկրում սահմանված արգելափակումների պատճառով: Ռիսկի դիմած ու սննդի կետեր բացած սկսնակ ձեռնարկատերերը ստիպված եղան դադարեցնել աշխատանքը: Ծանոթացեք Սամցխե-Ջավախքում ապրող երիտասարդների հետ, ովքեր գործը սկսելուն պես բախվեցին բազմաթիվ մարտահրավերների:

„YAMMY“-ն Սամցխե-Ջավախքում նոր բացված արագ սննդի կետերից է: Երկու խոհարար և մեկ մատուցող դեկտեմբերից սկսեցին աշխատել Ախալքալաքի Աղմաշենեբելի փողոցում: Սեփականատերը գիտակցում էր, որ համաճարակի պայմաններում փոքր բիզնես վարելը հեշտ չէր լինելու, բայց նա ռիսկի դիմեց ու սկսեց իր սեփական բիզնեսը:

«Համաճարակի ընթացքում բիզնես սկսելը իսկապես ռիսկային էր, և մենք ռիսկի դիմեցինք, որովհետև հաստատությունը սկսեցինք կառուցել մեկ տարի առաջ, մինչ համաճարակը: Ես դեռ չեմ կարող խոսել վնասի մասին, քանի որ սա մեզ համար նոր է, համաճարակից հետո ամեն ինչ պարզ կլինի», - ասում է համասեփականատեր՝ Անահիտ Յորդանյանը:


Ախալցխայում «Նուդլի»- ի և «Կոնտորա 19»-ի երիտասարդ սեփականատերերը սննդի կետեր բացեցին կորոնավիրուսի առաջին և երկրորդ ալիքների միջնամասում: Երկրորդ անգամ սահմանված սահմանափակումները զգալի ազդեցություն գործեցին նրանց եկամուտների վրա: «Նուդլին» բացվելուց երկու շաբաթ հետո փակվեց, իսկ հիմա զբաղվում են առաքմամբ: Նույն կերպ գոյությունը պահպանում է նաև «Կոնտորա 19»-ը: Սննդի օբյեկկտների աշխատակիցների մի մասը գործազուրկ մնացին: Սեփականատերերն ասում են, որ նրանք աշխատանքները վերադարձնել կարող են միայն այն դեպքում, եթե սահմանափակումները վերացվեն:

Ախալցիխեի «Ֆուրանո» բացօթյա սրճարանի միջավայրն արդեն ծանոթ է բոլորին: Սննդի օբյեկտը գործում է արդեն երկու տարի և առաջին հայացքից բիզնեսը բավականին առաջադիմել է: Այնուամենայնիվ, պարզվեց, որ 2020 թվականը սեփականատիրոջ համար առանց եկամուտի տարի էր: Գիորգի Թելիաշվիլին ստիպված էր փակել հաստատությունը և հարմարվել առաքման ծառայությանը: Այժմ վեց աշխատակիցներից միայն երեքն են աշխատում:

«Համաճարակային իրավիճակի պատճառով իմ գաղափարներից շատերը մնացին չիրականացված», - ասաց Գիորգի Թելիաշվիլին:

Վրաստանի ռեստորանների ասոցիացիայի նախագահը կառավարության կողմից ընդունված որոշումներն ճիշտ չի համարում: Կոտե Գաբրիչիձեն ասում է, որ համաճարակային իրավիճակը կարգավորելու համար անհրաժեշտ չէր փակել սննդի կետերը:

«Կառավարությունը չի քննադատում իր որոշումները, ուստի փաստ է, որ նա չի ընդունում սխալները», - ասում է Կոտե Գաբրիչիձեն:

Համաճարակը նոր մարտահրավերներ է առաջացրել բիզնեսի համար: Կանոնակարգերի խստացման արդյունքում սկսնակ ձեռնարկությունները կորցրեցին իրենց զարգացման հնարավորությունը, իսկ սննդի հաստատությունները կորցրեցին իրենց եկամուտները: Չնայած նրանցից ոմանք անցել են հեռավար ռեժիմի, բայցևայնպես, եկամուտը կրճատվել է մինչև 70%-ով:

Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:
| Print |
თეგები: Cantora19 / Furano / Noodle / Yammy /