Լուրեր
Ամեն ինչ կանենք, որ գործեն կրթական հաստատությունները
Հաջորդ ամենակարևոր քայլը, որ պետք է կատարի Վրաստանի կառավարությունը, կրթութական և առաջին հերթին տարրական կրթության հաստատությունների բացումը,- այս մասին միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ, Գիորգի Գախարիան:

Նրա խոսքով, հենց համավարակաբանական ցուցանիշը կնվազի չորս տոկոսից, պետք է ամեն ինչ անել, որպեսզի ուսումնական հաստատությունները գործեն:

«Մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչ է նշանակում դպրոցականների ու նրանց ծնողների համար երկար ժամանակ տանը մնալը և այն, որ նրանք դասարանում ֆիզիկապես ներկա գտնվելու հնարավորություն չունեն: Այստեղ, հենց որ համավարակաբանական իրավիճակը թույլ տա մեզ, և հենց որ տեմպը իջնի չորս տոկոսից ցածր, մենք կանենք ամեն ինչ, որպեսզի արագ գործենք ծայրաստիճան կարևոր ոլորտում, հատկապես մեր երեխաների համար», – հայտարարել է Գիորգի Գախարիան:
| Print |