Լուրեր
Ախալքալաքում կինը կամուրջից նետվել է. Տեսանյութ
Այսօր, հունվարի 27-ին, ժամը 10:00-ի սահմաններում Ախալքալաքում,  կինը ինքնասպան է եղել: Միջին տարիքի կինը նետվել է նախկին №1 զինվորական ավանը քաղաքի հետ կապող կամուրջից: 

Ականտեսները պատմում են, որ նախքան նետվելը կինը նստել է նստատեղերին: Այնուհետև բարձրացել է ջրատար խողովակների վրա ճաղավանդակների մոտ և անմիջապես նետվել է կամրջից:  Վկաները ոստիկանություն են ահազանգել, սակայն մինչև ոստիկանության ու շտապ օգնության ժամանելը, կինը մահացել է: 


Այս պահին տեղում աշխատում են ոստիկանները և շտապօգնության աշխատակիցները:

Դեպքի առնչումով հարուցվել է քրեական գործ Վրաստանի Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի համաձայն (ինքնասպանության հասցնել):

Նկարը՝
JNEWS
| Print |
თეგები: Ախալքալաք / Կամուրջ /