Լուրեր
Ախալցիխեում մեքենաները բախվել են միմյանց
Ախալցիխեում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: «Գալֆ» բենզալցակայանի մոտ միմյանց են բախվել երկու թեթև մեքենա: Ըստ ականատեսների, դեպքը տեղի է ունեցել ժամը 17:50-ի սահմաններում:

«Թեթև մեքենան կողքից, իսկ մյուսն ամբողջովին ջարդված էր: Շատ մարդ կար, զանգահարեցին շտապ օգնություն, սակայն ծանր վիրավորներ չկան»,- ասում է ականատեսներից մեկը:

Բարեբախտաբար, լուրջ վնասվածք ստացողներ չկան: ՆԳՆ-ի տվյալների համաձայն, ավտովթարի մասնակից անձինք տուգանվեցին:

| Print |
თეგები: պատահար / Վթար /