Լուրեր
Մարտի 16-ից Վրաստանը ևս մեկ կանոնավոր չվերթ կվերականգնի
Վրաստանի և Ղազախստանի միջև կանոնավոր ավիահաղորդակցությունը կվերականգնվի այս տարվա մարտի 16-ից: Տեղեկատվությունը տարածում է Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը:

Գործակալության տվյալներով, ղազախական «Էյր Աստանա» ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Ալմաթի-Թբիլիսի-Ալմաթի ուղղությամբ շաբաթը երեք անգամ՝ երեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին, և ամառային նավիգացիոն սեզոնի ուժի մեջ մտնելուց հետո, այս ուղղությամբ թռիչքները կիրականացվեն շաբաթը յոթ անգամ:

«Էյր Աստանա» ավիաընկերությունը քաղաքացիական ավիացիայի գործակալության կողմից մարտի 4-ին ստացել է կանոնավոր ավիահաղորդակցության թույլտվություն:

«Խնդրում ենք նկատի ունենալ, որ ըստ համաճարակաբանական իրավիճակի, պետությունների կողմից պարբերաբար փոխվում են սահմանային սահմանափակումները և սանիտարական պահանջները, ինչը արտացոլվում է ավիաընկերությունների որոշումներում՝ այս կամ այն ​​ուղղությամբ ավիահաղորդակցության մեկնարկի, շարունակման կամ նորացման առումով: Քաղաքացիներին կոչ ենք անում զգույշ լինել իրենց ճանապարհորդությունը պլանավորելիս», – ասացին քաղաքացիական ավիացիայի գործակալությունից:
| Print |