Լուրեր
Պատվաստվելուց հետո կոմայի մեջ հայտնվող կնոջ զրույցը «9-րդ ալիքի» հետ
«Հորդորում եմ բոլորին պատվասվել» - բուժքույր՝ Մեգի Բաքրաձեն այսօր, ժամը 12:15 րոպեին պատվաստվել է Ախալցիխեի կլինիկա «Իմեդիում»: Պատվաստանյութն ընդունելուց անմիջապես հետո, նա իրեն լավ էր զգում, ինչը երևում է նաև «9-րդ ալիքի» օբյեկտիվում: Մենք նրա հետ զրուցեցինք պատվաստվելուց հետո: Բուժքույրը խոսում է պատվաստման անհրաժեշտության մասին և նշում է տեղեկության սակավությունը:

 «Իմեդի» կլինիկայի բուժքրոջ՝ Մեգի Բաքրաձեի ջերմությունը նախ ստուգել են, և հետո «Աստրազենեկա» պատվաստանյութը սրսկել: «9-րդ ալիք» հեռուստաընկերության նկարահանող խումբը պատվաստման գործընթացից հետո, մոտ 30 րոպե գտնվում էր կլինիկայում: Որից հետո տարածվեց տեղեկություն, որ կինը ուշագնաց է եղել: Նրան տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք, շնչում էր շնչառական սարքի օգնությամբ: 

Պատահարի մասին չեն խոսում Ախալցիխեի հասարակական առողջապահության կենտրոնում: Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի Սամցխե-Ջավախքի գործակալության ղեկավար՝ Նինո Զեդգինիձեն մեզ խորհուրդ էր տալիս կապնվել առողջապահության նախարարության հետ: Նախարարությունից մեր զանգերին չեն պատասխանում:

Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի հայտարարությամբ, Ախալցիխեում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, նախատեսվում է հանդիպում փորձագետների հետ: Ըստ նրա, փաստի ուսումնասիրության գործընթացը երկար չի տևի:

Միևնույն ժամանակ, ինչպես ասում է Գաբունիան, դեպքի ուսումնասիրության մեջ կներգրավվեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջազգային հանձնաժողովի անդամները:

Ախալցիխեում, այսօր կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո վատացել է մի բուժքույր: Դեպքը տեղի է ունեցել «Իմեդի կլինիկայում»: Ինչպես ասում են բժիշկները, մինչև 30 տարեկան կնոջ վիճակը ծանր է: Տեղում տեղի է ունեցել բախում: Կնոջ հարազատները կոտրել են կլինիկայի ապակիները: Այս պահին կլինիկայում գտնվում են իրավապահները:

«Աստրազենեկա» պատվաստանյութն աշխարհում ընդունել են 17միլիոնից շատ մարդ:

| Print |