Լուրեր
Բուժքույրը կորոնավիրուսով վարակված չի եղել. հիվանդանոցի տնօրեն
Մեգի Բաքրաձեի դին դեռ բնակելի տուն չեն տեղափոխել: 27-ամյա կինն ապրում էր Ադիգենի գյուղ Էնթելիում: «Իմեդի կլինիկայի» բուժքույրը երկու երեխաների մայր էր: 

«Սկզբում այլ պաշտոնի էր, հետո աշխատում էր որպես օպերատոր: Մենք կովիդ կլինիկա ենք, ուստի նմուշներ էր վերցնում պացիենտներից: Օգնում էր լաբորատորներին: Ցանկանում էր պատվաստվել: Կորոնավիրուսով վարակված չի եղել: Նա ամեն 14 օրը մեկ, թեստավորվում էր»,- պատմում է կլինիկայի տնօրեն՝ Գիորգի Բարձիմաձեն:

Մարտի 18-ին, Ախալցիխեի «Իմեդի» կլինիկայում հավաքվեցին պատվաստանյութն ընդունել ցանկացող 10 բժշկական անձնակազմի ներկայացուցիչներ, այդ թվում `Մեգի Բակրաձեն: Ինը մարդ պատվաստվել է մինչ բուժքրոջ պատվաստումը: Կլինիկայում ասում են, որ նրանք հակացուցումներ չեն հայտնաբերել: Պատվաստված բժիշկների թվում է վիրաբուժական բաժանմունքի վարիչ՝ Գոգի Գոգոտիշվիլին, ում պատվաստանյութը ներարկել են Մեգիից հինգ րոպե առաջ: Նա ասում է, որ պատվաստումից հետո միայն երկու աշխատողների մոտ է գրանցվել ջերմություն:

Նախօրեին «Աստրազենեկա» պատվաստանյութը ստանալուց հետո Ախալցխայի կլինիկայում 27-ամյա բուժքրոջ մոտ անաֆիլակտիկ ցնցում է ախտորոշվել: Երեկ բուժքույրը տեղափոխվել է Թբիլիսիի առաջին համալսարանական կլինիկա, որը ղեկավարում է Լևան Ռատիանին:

Բժիշկները հայտարարում էին, որը նրա վիճակը ծայրահեղ ծանր էր:
| Print |