Լուրեր
«Ախալցիխեից մահացած են տարել»,- բուժքրոջ հարազատները մեղադրում են բժիշկներին (Տեսանյութ)
27-ամյա Մեգի Բաքրաձեի ընտանիքի անդամներն ասում են, որ կլինիկա «Իմեդիի» ղեկավարությունը բոլոր աշխատակիցներին ստիպում է պատվաստվել: Հակառակ դեպքում, նրանք կկորցնեն իրենց աշխատանքը: Այս ուլտիմատումը հերքում են բժշկական հաստատությունում:

Ընտանիքը միայն այս պահանջը չունի կլինիկայի հասցեին: Բարեկամները կարծում են, որ պատվաստումից հետո Մեգի Բաքրաձեին տեղում չի հատկացվել իրեն անհրաժեշտ օգնությունը: Ուստի ենթադրում են, որ 27-ամյա բուժքույրը մահացել է Ախալցիխեում:

«Իմեդի» կլինիկայի տնօրեն՝ Գիորգի Բարձիմաձեն հերքում է մեղադրանքները `ասելով, որ այդ դեպքում շտապ օգնության խումբը նրան չէր տեղափոխի Թբիլիսի, իսկ Թբիլիսիի համալսարանական կլինիկան մահացած պացիետնտին չէր ընդունի:

Ընտանիքը մտադիր է այլընտրանքային հետազոտություն անցկացնել:

27-ամյա բուժքույրը, մարտի 18-ին Ախալցիխեի «Իմեդի» կլինիկայում պատվաստվել էր կորոնավիրուսի դեմ: Պատվաստումից 30 րոպե անց նրա վիճակը կտրուկ վատացել էր: Նախնական գնահատականներով՝ դա անաֆիլակտիկ շոկ էր։ Մարտի 18-ի երեկոյան, արհեստական շնչառության ապարատին միացված, նրան տեղափոխել են Թբիլիսի։ Պատվաստվելուց մեկ օրվա ընթացքում, նա մահացավ:
| Print |