Լուրեր
Ախալցիխեում N5 դպրոցը կրկին անցավ հեռավար կարգի
Այսօրվանից, մարտի 29-ից, Ախալցիխեի հինգերորդ դպրոցում ուսումնական գործընթացն անցավ առցանց ռեժիմի: Որոշումը կայացվել է դպրոցի տնօրինության կողմից ՝ աշակերտներից մեկի վարակման պատճառով: Դպրոցում սովորող երեխաներից մեկի մոտ կորոնավիրուսը ախտորոշվել էր մարտի 27-ին: Տնօրենի խոսքով ՝ առցանց դասերը կանցկացվեն մինչեւ ապրիլի 5-ը. 

«Մենք որոշեցինք  անցնել հեռավար ուսուցման մի կողմից` ուսանողների անվտանգության համար, իսկ մյուս կողմից `ուսման գործընթացի հետաձգումներից խուսափելու համար: Ինչ վերաբերում է աշակերտին, նա ներկայումս տանը բուժում է անցնում և իրեն լավ է զգում», - ասում է Ինգա Վարդիձեն:

Հիշեցնենք, որ փետրվարի 15-ից ամբողջ Վրաստանի մասշտաբով, ուսումնական գործընթացը վերսկսվել է դասարաններում:

| Print |