Լուրեր
Մեկ օրում գրանցվել է 13 մահ. Սահմանափակումները վերացվում են
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 13 պացիենտ:

Կորոնավիրուսի նոր դեպքերից 281-ը արձանագրվել է Թբիլիսիում, 45-ը՝ Աջարիայում, 78-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում:

Այս փուլում երկրում կա 5 035 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 1 756 մարդ, այդ թվում՝ 820-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 241-ը՝ Աջարիայում, 287-ը՝ Իմերեթիում: Այս պահի դրությամբ ունենք 338 ծանր հիվանդ, այդ թվում՝ 139-ը Թբիլիսիում, 37-ը՝ Աջարիայում, 79-ը՝ Իմերեթիում: Այստեղից 67-ը միացված են արհեստական ​​շնչառության սարքին, այդ թվում՝ 43-ը Թբիլիսիում, 4-ը՝ Աջարիայում, 4՝-ը Իմերեթիում: Տանը բուժվում է 3 047 մարդ:

Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 23 942 մարդ:

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարը կոչ է անում բնակչությանը հետևել անհրաժեշտ հանձնարարականներին:

Չնայած տիրող իրավիճակին, երկրում շարունակվում է սահմանափակումների աստիճանաբար վերացման հերթական փուլը: Այս փուլում ուժի մեջ է մնում երեկոյան ժամերին տեղաշարժի արգելքը, ինչպես նաև պարտադիր է բժշկական շնչադիմակ կրելը:
| Print |