Լուրեր
Սխալմունքներ և անճշտություններ պատվաստանյութից հետո մահացած բուժքրոջ մասին
Սամցխե-Ջավախքում երկու շաբաթ է, ինչ պատվաստման գործընթացն ընդհատված է: Նրանից հետո, երբ մարտի 18-ին, կլինիկա «Իմեդիում» Մեգի Բաքրաձեի մոտ, նախնական գնահատականով, պատվաստումից հետո առաջացավ անաֆիլակտիկ շոկ և նրա կյանքը փրկել չհաջողվեց, , ոչ մի բժիշկ չի ցանկանում պատվաստվել «Աստրազենեկայով»:

Պատվաստումների մեկնարկից չորս օր անց Սամցխե-Ջավախքում 26 բժիշկ պատվաստվեց: 26-րդ երիտասարդ բուժքույրը Մեգի Բակրաձեն էր: Ողբերգական դեպքից հետո հասարակության մեջ առաջացան մի շարք հարցեր, որոնց պատասխանները որոշում են երկրում պատվաստումների գործընթացի հաջողությունը կամ ձախողումը: Հարցերին ավելացան նաև անվստահությունը, որն առաջացել է տարածված տեղեկատվութներում բազմաթիվ անճշտությունների պատճառով:

Անճշտություն #1

Ե՞րբ է ներարկվել Մեգի Բաքրաձեն. Այս հարցը լրացուցիչ քննարկման առարկա չէր լինի, եթե ոչ Ախալցիխեի «Իմեդի» կլինիկայի կողմից թողարկված բժշկական պատմությունը, որը դեպքից մեկ շաբաթվա ընթացքում հասանելի դարձավ լրագրողներին: «Ֆորմա 100-ում» գրված է, որ պատվաստումը կատարվել է 12: 30-ին, ինչը փաստացի ժամանակի համեմատ, մոտ 20 րոպե տարբերվում է:

Նրանից հետո, երբ Մեգի Բաքրաձեի մոտ առաջացավ կողմնակի ռեակցիա, Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրենը մամուլի ասուլիս անցկացրեց: Նա ուղիղ եթերում ասաց, որ բուժքույրը պատվաստվել է ժամը 12: 15-ին: Այս շրջանում նա ցույց է տալիս «9-րդ ալիքի» կողմից արված լուսանկարները: Մինչ օպերատորը Մեգի Բաքրաձեի պատրաստվման էր գործընթացն էր նկարահանում, լրագրող՝ Նինի Բերիձեն իր բջջային հեռախոսով մի քանի լուսանկար է հասցրել պահել, որոնց մանրամասն տեղեկատվության մեջ նշվում է, որ նկարահանման ժամանակը 12:10 է: Այս փաստը հաստատում է պատի ժամացույցը, որը ցույց է տրված նույն լուսանկարում և ժամը 12:12 րոպե է:

Լուսանկարը, որը զգալիորեն փոխում է Մեգի Բաքրաձեի գործի նյութերը, հարցման ընթացքում լրագրողները փոխանցել են քննիչներին: Նյութը կարևոր ապացույց է նաև հանգուցյալի ընտանիքի փաստաբանների համար, ովքեր պահանջում են, որ կլինիկայի կողմից փաստաթղթերի կեղծման հետ կապված սկսվի հետաքննություն, քանի որ ժամանակի սխալը կազմում է 15-18 րոպե է:

«Երբ զարգանում է անաֆիլակտիկ շոկ, , ոչ թե 18 րոպեն, այլ մեկ րոպեն անգամ նշանակություն ունի: Այնուամենայնիվ, այստեղ ախտանիշների առաջացման ժամանակը, առավել ռազմավարական նշանակություն ունի: Ի՞նչ է տեղի ունեցել դրանից հետո - պետք է հաստատեն իրավապահները: Հետաքրքիր է, թե որքան ժամանակ է անցել ախտանշանների զարգացումից մինչ ռեանիմատոլոգի վերադարձը»,- ասում է կրիտիկական բժշկության ասոցիացիայի հիմնադիրը:

Վախտանգ Կալոյանը երկու կլինիկաների կողմից տրված առողջության «Ֆորմա 100-ների» հետ ծանոթացել է: Նա ունի մոտ 15 հարց, որոնք կօգնեն մասնագետներին վերականգնել ամբողջական պատկերը:

«Ո՞րն է վերջնական ախտորոշումը: Ախտանշանների ի հայտ գալուց հետո ինչ է կատարվել: Ինչ հերթականությամբ: Ինչպիսի՞ բժշկական օգնություն է ցուցաբերվել, ինչպիսի մեդիկամենտներ են օգտագործել: Նման դեպքերում, երբ մեզ հրավիրում են որպես փորձագետ, այս ամբողջ նյութը ստանալուց հետո եզրակացության համար անհրաժեշտ գործընթացը տևում է 2-3 շաբաթ»:

Առողջության «ֆորմա 100-ը» պացիենտի մոտ չի եղել այն ժամանակ, երբ նրան տեղափոխել են Թբիլիսի: Ինչպիսի բժշկություն է ցուցաբերվել Մեգի Բաքրաձեին համալսարանական կլինիկայում, ոչ թե բժշկական փաստաթղթերով, այլ տեղեկացան ռեանիմատոլոգի, որը Ախալցիխեից Մեգիի հետ ուղևորվեց Թբիլիսի:

«Մեզ մոտ ընդունվելու ժամանակ հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր էր, անշրջելի: «Իմեդի» կլինիկայից ես ոչ մի փաստաթուղթ չեմ ստացել: Ֆորս-մաժորային իրավիճակ էր, ելնելով վերոնշյալից, բժիշկը հետևեց մեզ, նկարագրեց մեզ, բանավոր ասաց մեզ պատահարի արդյունքը: Դրանից ելնելով ՝ ես չեմ կարողանա գնահատել «Իմեդի» կլինիկայում տեղի ունեցած իրադարձությունները»,-
ասաց կլինիկական տնօրեն՝ Լեւան Ռատիանին:

«Իմ աղջկան 4 ժամ պահել են Ախալցիխեում, ինչպես չգտան ժամանակ, որ «ֆորմա100-ը» լրացնեին և ուղարկեին»,- ասում է մահացածի մայրը՝ Իրմա Բաքրաձեն:

Անճշտություն #2

Ողբերգական դեպքից երկու օր անց վերակենդանացման մասնագետը, կլինիկայի տնօրենը, իմունիզացիայի բժիշկն ու կլինիկական մենեջերը ասացին, որ ռեանիմատոլոգ՝ Գիորգի Ապցիաուրին գտնվում էր կլինիկայի երկրորդ հարկում, և այդ օգնությունը հիվանդին տրամադրվել է «վայրկյանների ընթացքում»:

Մեգի Բաքրաձեի ընտանիքի անդամները մարտի 21-ին լրագրողներին հայտնել են, որ ռեանիմատոլոգը հայտնել է, որ պատահարի պահին նա կլինիկայում չի եղել: Մահացած բուժքրոջ հարազատների հետ հարցազրույցի տարածումից հետո, ռեանիմատոլոգը հայտնեց, որ նա մեքենա էր վարում քաղաքում, երբ նրան հայտնեցին Մեգիի ծանր վիճակի մասին:

«Այդ պահին իսկապես տեղում չէի: Դուրս էի եկել հիվանդանոցից, մարզպետարանում հանդիպում ունեի, արձանագրությունը նույնիսկ չի նախատեսում, որ ռեանիմատոլոգը պատվաստումներին ներկա պետք է լինի: Ես մեքենան չեմ կանգնեցրել անգամ, հենց զանգահարեցին, շրջվեցի և գնացի հետ: Կլինիկա հասնելու համար անհրաժեշտ էր 2 րոպե»:

Առաջին մեկնաբանությունից երկու օր անց տնօրենը նույնպես փոխեց իր դիրքը և լրագրողներին ասաց, որ Գիորգի Ապցիաուրին երկու րոպեից ժամանել է դեպքի վայր:

«Եկեք, սպասենք հետաքննությանը: Մենք ամեն ինչ մանրամասն բացատրեցինք, ամեն ինչ ժամանակով է հաշվարկած: Երբ ինչ է տեղի ունեցել, ինչ է անցկացվել, ով երբ է եկել: Ռեանիմատոլոգը 2 րոպեում տեղում էր»:

Ընտանիքը կարծում է, որ մինչ ռեանիմատոլոգը կլինիկա կհասներ, կարևոր ժամանակն արդեն կորցրել էին:

«Ռեանիմատոլոգը երկու րոպեում կլինիկա ոչ մի կերպ չէր հասնի: Ժամանակ են կորցրել սրտի աշխատանքի դադարից հետո: Հավանաբար, ավագ բժիշկը փորձեց աշխատացնել նրա սիրտը, ուշքի բերել չկարողացավ և հետո զանգահարեց բժշկին: Մինչև նա եկավ հասավ, կորավ այն ժամանակը, որն անհրաժեշտ էր ուղեղին, արյուն մատակարարելու համար: Այս արդյունքը ստացանք ուշանալու պատճառով»,- ասում է մահացածի բարեկամ՝ Տարիել Բաքրաձե:

Միջին հաշվով, որքան ժամանակ էր պետք ռեանիմատոլոգին, նշված վայրից կլինիկա հասնելու համար - Մենք փորձ կատարեցինք ՝ որոշելու համար: Մեզանից վեց րոպե պահանջվեց Թամար թագուհու արձանից բժշկական հաստատություն հասնելու համար:

Սա միակ հարցը չէ, որի շուրջ կլինիկայի ղեկավարությունն ու մահացածի ընտանիքը համաձայն չեն: Մեգիի մահից հետո բժշկական հաստատությունում արվեցին մի շարք հակասական հայտարարություններ:

Անճշտություն #3

Մարտի 17-ի երեկոյան Մեգին խմեց մեկ դեղահաբ: Նա ամուսնուն ասել է, որ սա նշանակել է կլինիկայի բժիշկը: Երկրորդ հաբը պետք է խմեր պատվաստումից հետո: Մանուչար Կոբախիձեն ասում է, որ իր կինը ուներ ցածր հեմոգլոբին և բարձր պրոտոմբին:

«Հերթապահությունից որ տուն եկավ, ասեց, որ պետք է դեղ խմեմ: Սրանից հետո ուներ գլխացավ: Բժիշկներից մեկը տվել է երկու հաբ: Ասեց, որ երկրորդը պետք է խմեր երկրորդ օրը, պատվաստվելուց հետո, սա անձամբ կինս է ասել»,- նշում է Մանուչարը:

Դեղորայք ընդունելու մասին Մեգի Բաքրաձեի սկեսուրը հայտարարեց դեռ այն ժամանակ, երբ բուժքույրը ծայրահեղ ծանր վիճակում էր «Իմեդի» կլինիկայում:

«Երեկ անալիզներ են անցկացրել, տվել են մի քանի հաբ: Տուն գալուց հետո ամբողջ օրը գլխացավեր ուներ: Ցավազրկող հաբեր խմեց և հանգիստ քնեց: Առավոտյան արթնացավ, ասեց, որ ժամը 10-ին գրանցված է, ասեց, որ բոլորը պատվաստվում են, ես ել պետք է պատվաստվեմ»,- Մանանա Կոբախիձեն մեզ հետ զրույցում ասաց մարտի 18-ին կլինիկայի բակում, մինչ Մեգիին կտեղափոխվեին Թբիլիսի:

Գործատուն կտրականապես հերքում է, որ Մեգին լաբորատորիայում իրենց հետ արյան անալիզ է հանձնել և դրա հիման վրա բուժում նշանակել: Տնօրենի և կլինիկական մենեջերի խոսքով ՝ ոչ մի բժիշկ նրա համար դեղորայք չի նշանակել:

«Սա բացարձակ սուտ է: Մենք չունենք նման տեղեկություն: Նա գուցե ինչ-որ բան խմել է, բայց դա չի եղել մեր նշանակումով»,- ասում է մարտի 19-ին, կլինիկական մենեջեր՝ Մզիա Կակոշվիլին:

«Որքան գիտեմ, վերջին շրջանում նա ոչ մի հետազոտություն չի անցել կլինիկայում: Ի նկատի ունեմ վերջին ժամանակահատվածը, մեկ կամ երկու շաբաթը, չգիտեմ, թե ինչ է տեղի ունեցել մեկ ամիս կամ տարիներ առաջ», - մարտի 21-ին լրագրողներին ասաց կլինիկական մենեջեր՝ Գիորգի Բարձիմաձեն:

Ընտանիքը առաջին իսկ օրը բողոք էր ներկայացրել կլինիկայի դեմ: Հարազատները կարծում էին, որ հիվանդը ստացել է ոչ պատշաճ և հետաձգված բուժում:

«Ես շատ հաճախ նման կրիտիկական իրավիճակում եմ եղել: Ես ունեցել եմ անաֆիլակտիկ ցնցման դեպքեր, բայց իմ պրակտիկայում առաջին անգամ էր, որ ավարտը այսպիսին էր: Կարևոր չէ` անաֆիլակտիկ ցնցումը ռեակցիա է «Աստրազենեկա» պատվաստանյութի նկատմամբ, թե ընտանիքում պնդուկ ուտելու արդյունքը, արձանագրությունը նույնն է», - ասում է ռեանիմատոլոգ՝ Գիորգի Ափցիաուրին:

Մեգի Բաքրաձեն Ախալցիխե կլինիկա «Իմեդիի» աշխատակիցը դարձել էր մի քանի տարի առաջ: Երիտասարդ կինը դեռ աշխատում էր որպես սանիտար, իսկ հետո ՝ օպերատոր: Վերջին ժամանակահատվածում, կլինիկան դարձել էր կովիդ ընդունող հիվանդանոց և Մեգին նույնպես աշխատում էր այս ուղղությամբ՝ թեստավորում էր պացիենտներին:
Ինչ է գրված արձանագրությունում

Առողջապահության նախարարի փետրվարի 3-ի «ԿՈՎԻԴ -19-ի դեմ պատվաստանյութի ներդրման և իմունիզացիայի կառավարման կանոնները հաստատելու մասին» հրամանում ասվում է, որ բժշկական հաստատությունը, որտեղ կանցկացվի պատվաստումը, պետք է ապահովված լինի անաֆիլաքսիայի կառավարման անձնակազմով, համապատասխան դեղամիջոցներով և սարքավորումներով:

Վրաստանի Առոլղջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի հայտարարությամբ՝ պատվաստումից հետո սպասման սենյակում անցկացրած ժամանակը ինչպես Astrazeneca, այնպես էլ՝ Pfizer տեսակի պատվաստանյութով պատվաստվելու դեպքում, 30 րոպեի փոխարեն կտևի 45 րոպե:

Միաժամանակ, պատվաստման կենտրոններում մոբիլիզացված կլինի բուժաշխատողների երեք բրիգադ, անհրաժեշտության դեպքում, բուժաշխատողերի քանակը կաճի կոնկրետ կենտրոններում:
Կլինիկան պետք է նաև ապահովի պատվաստումների գործողություններում ներգրավված անձնակազմի պատրաստումը `ներառյալ մենեջերները, լոգիստիկները, պատվաստողները, հավաքարարները և բժշկական անձնակազմը:

Ըստ «Իմեդի» կլինիկայի պատվաստման կաբինետի բժիշկ` Վիոլետա Ինասարիձեի, նախքան «Աստրազենեկայով» պատվաստումը, կլինիկայի անձնակազմը (երկու խումբ) վերապատրաստում է անցել նախ Հանրային առողջության կենտրոնում, իսկ հետո առցանց:

Ինչպես պետք է անցկացվեր պատվաստման գործընթացը և ինչ է գրված արձանագրությունում - Ախալցիխեի հանրային առողջության կենտրոնում ասում են, որ իրենց իմունիզացման բժիշկը վերապատրաստվել է Թբիլիսիում, իսկ նա հետագայում թրենինգ է անցկացրել Ախալցիխեի բժիշկների համար:

«8 մարդ էր, հինգը «Իմեդի» կլինիկայից, իսկ երեքը՝ Ախալցիխեի ռեֆերալ հոսպիտալից: Վերջինս պատվաստման գործընթացում ներգրավված չէ, բայց միևնույն է, վերապատրաստեցինք»:

Իմունիզացման բժիշկ՝ Լիա Զեդգինիձեն 30 տարի շարունակ այս ոլորտում է աշխատում: Մեզ մոտ էլ իմունիզացման գործն է կատարում: Ընտանեկան բժիշկ է, գյուղի բժիշկ է: Մեծ փորձ ունի: Բացի թրենինգից, բժիշկներին ուղարկել էին բոլոր նյութերը»,- ասեց Հանրային առողջության կենտրոնի ղեկավար՝ Փատի Խաբուլիանին:

Առաջին օգնություն

28-ամյա Մեգի Բաքրաձեն առաջին բուժօգնությունը ստացել է ընտանեկան բժիշկ և մանկաբույժ՝ Վիոլետա Ինասարիձեից: Իմունացման կաբինետի բժշկի խոսքով, երբ պատվաստումից հետո բուժքույրն ունեցել է ալերգիկ ռեակցիա և նկատվել է քոր, 05 գր. Ադրենալինն անձամբ է ներարկել: Ըստ բժշկի, էպինեֆրին (ադրենալինը) սեղանի վրա պատրաստված էր: Բացի սրանից, օգտագործել են նաև Դեքսամետազոն, Սուպրաստին, Դիմեդրոլ:

Վիոլետա Ինասարիձեն հիշում է, որ 28-ամյա Մեգի Բաքրաձեի դրությունը լավացել էր, սակայն մի քանի րոպե անց երիտասարդ կնոջ վիճակը կրկին վատացել է և կորցրել գիտակցությունը: Գործում ներգրավվել է ռեանիմատոլոգը և Մեգիին տեղափոխել են վերակենդանացման բաժանմումնք:
Ըստ կլինիկայի կողմից կազմված N100 ֆորմայի, հիվանդի մոտ առաջացել է անաֆիլակտիկ շոկ, շնչառական անբավարարություն, թոքային այտուց, ցնցումներ, ենթադրաբար թոքային էմբոլիա և մի քանի անգամ սրտի կանգ:

Ունեցել է, թե ոչ COVID-19

Համալսարանական կլինիկայում ստացված համակարգչային տոմոգրաֆիայի պատասխանը վերծանելուց հետո փաստաբանները պարզել են, որ հիվանդի մոտ առկա է թոքերի ապակենման խցանում `նույն երկկողմանի թոքաբորբը, որը բնորոշ է կորոնավիրուսին: Այնուամենայնիվ, Մեգի Բաքրաձեին կլինիկա ընդունելու ժամանակ կատարված PCR թեստի պատասխանը բացասական է: Արդյո՞ք նա չէր եղել COVID-19-ով վարակված և հետագա ազդեցությունն ու բարդությունն առաջացա՞ծ չէր մարմնում արտադրվող հակամարմիններով - Այս հարցին պատասխանելու համար Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը մահացած բուժքրոջ արյունն ուղարկեց Լուգարի լաբորատորիա: Պատասխանը դեռ հայտնի չէ:

Փաստաբանները ասում են, որ բժիշկները ենթադրում են, որ նրա մոտ առաջացավ անաֆիլակտիկ ցնցում, ինչպես նաև թրոմբոէմբոլիա: Վերջնական պատասխանը կտա ամբողջական բժշկական զեկույցը, Սամխարաուլիի զննումը ներառյալ:

«Անաֆիլակսիան նախնական վարկածն է, երկրորդը՝ թրոմբոէմբոլիա: Այս երկուսն էլ կորոնավիրուսին բնորոշ ախտանղաններ են: Երրորդ տարբերակը՝ Մեգիի թոքրեի երկկողմանի բորբոքումն է, որը նույնպես վերաբերվում է կովիդին: Ելնելով նրանից, որ համալսարանական կլինիկայում թեստավորում է արվել և պատասխանը բացասական էր, հնարավոր է, որ նա ունեցել է նախկինում կորոնավիրուս և այդ իսկ պատճառով այսպիսի ողբերգական արդյունք ունեցավ պատվաստումը»,- հայտարարում է փաստաբան՝ Վախտանգ Բարամիշվիլին:

Ընտանիքի անդամները և կլինիկայի անձնակազմը առաջին իսկ օրվանից ասում էին, որ բուժքույրը կորոնավիրուսով վարակված չի եղել:

«Դեպքից հետո խոսում էին, որ իբր կովիդ հաղթահարած է: Մենք 7-14 օրը մեկ թեստավորում ենք, այդ իսկ պատճառով բացառվում է, որ լիներ վարակված և մենք չիմանայինք»,- պատմում է կլինիկայի տնօրեն՝ Գիորգի Բարձիմաձեն:

«Մենք, լինելով կովիդ կլինիկա, 7 օրը մեկ ստուգվում ենք, կատարելով ՊՍՌ թեստ: Մեգիի պատասխանները միշտ եղել են բացասական»,- ասում է կլինիկական մենեջեր՝ Մզիա Կակոշվիլին:

Ինչ է անաֆիլակտիկ շոկը

Անաֆիլաքսիա, ծանր ալերգիկ ռեակցիա, որն ունի արագ սկիզբ և կարող է բերել մահվան:Այն առաջանում է որոշ նյութերի՝ ալերգենների, օրգանիզմ կրկնակի մուտք գործելու դեպքում։ Բնորոշ ախտանիշներից են քորվող ցանը, ըմպանի կամ լեզվի այտուցը, հևոցը, փսխումը, գլխապտույտը և ցածր արյան ճնշումը։ Ախտանիշները զարգանում են րոպեների կամ ժամերի ընթացքում։
Ամենատարածված պատճառներից են միջատների խայթոցները, սննդամթերքը և դեղորայքը։ Այլ պատճառներից են լատեքսի հետ շփումը և ֆիզիկական մարզանքը: Կարող են լինել դեպքեր՝ առանց ակնհայտ պատճառի:

Անաֆիլաքսիա կարող է առաջանալ գրեթե ցանկացած օտարածին նյութի ներթափանցման հետևանքով: Անհրաժեշտ է օգնություն ցուցաբերել առաջին իսկ վայրկյաններից:
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի խոսքով ՝ Վրաստանում ամեն տարի անաֆիլակտիկ ցնցումների դեպքեր են տեղի ունենում:

2015 թվական - 47 դեպք, այստեղից՝ 1 մահ
2016 թվական - 55 դեպք, մահվան դեպք չի գրանցվել
2017 թվական – 63 դեպք, այստեղից՝ 2 մահ
2018 թվական - 69 դեպք, այստեղից՝ 1 մահ
2019 թվական - 78 դեպք, այստեղից՝ 2 մահ
2020 թվական - 40 դեպք, մահվան դեպք չի գրանցվել

Ըստ Ամիրան Գամղրելիձեի, անաֆիլակտիկ շոկի ոչ մի դեպք կապված չէր պատվաստումների հետ: Նրանց մեծ մասը զարգացել է տարբեր դեղամիջոցներին արձագանքելու արդյունքում:

Մեգի Բաքրաձեի պատվաստումից հետո, կողմնակի էֆեկտի զարգացման պատճառով, ԱՄՆ-ում աշխատող վրացի բժիշկները հանձնարարություններ են մշակել: Մայմոնդի սրտաբան՝ Նանա Գեգեճկորին և Միսիսիպիի համալսարանի անեսթեզիոլոգիայի պրոֆեսոր՝ Զուրաբ Գուրուլին համատեղ հայտարարություն են տարածել սոցցանցում: Բժիշկները գրում են, որ մինչև Մեգի Բաքրաձեի մահվան և պատվաստանյութի կապի վերաբերյալ վերջնական եզրակացություն կատարելը, քաղաքացու պատվաստումից առաջ հարցաթերթիկում պետք է ավելացվեն մի քանի կետեր: Սա մեզ հնարավորություն կտա նախապես հայտնաբերել պրոթրոմբոզային բարձր ռիսկի ենթարկված մարդկանց և պլանավորել նրանց պատվաստումները ՝ հաշվի առնելով այդ ռիսկը:

Վրացի բժիշկների կարծիքով ՝ պրոթրոմբոտիկ ռիսկերից հատուկ նշանակություն ունեն պաթոլոգիաները, որոնց մասին մարդը կարող է տեղեկանալ միայն առաջին բարդությունից հետո: Դրանց հայտնաբերելն անհնար է առանց հատուկ ուսումնասիրությունների:

«Մեր կարծիքով, նախնական պատվաստանյութերի ստուգմանը պետք է ավելացնել հետեւյալ հարցերը.

1. Ունե՞ք երակային և զարկերակային թրոմբոզների անձնական պատմություն
2. Կանանց դեպքում - Նախկինում ունեցել եք վիժման պատմություն
3. Կանանց դեպքում – Ընդունում եք հաբեր, հղիությունից խուսափելու համար
4. Անցել եք արդյո՞ք փոխարինող հորմոնալ թերապիա
5. Ախտորոշե՞լ են արդյոք ձեզ մոտ չարորակ ուռուցք և ներկայումս անցնու՞մ եք քիմիաթերապիա: (Նախկինում նմանատիպ խնդիրը, որը այժմ գտնվում է ռեմիսիայում, ռիսկի գործոն չէ);
6. Ունեք արդյո՞ք արյան բնածին պաթոլոգիաներ»


Բժիշկները կարծում են, որ այս հարցերի դրական պատասխանների դեպքում պատվաստվող անձը պետք է լրացուցիչ հարցաքննվի, ապա, անհատապես հարմարեցված որոշման հիման վրա, ծայրաստիճան զգուշորեն պլանավորեն նրա պատվաստումը:

28-ամյա Մեգի Բաքրաձեի վիճակի և պատվաստանյութի միջև պատճառահետեւանքային կապը պարզելու համար, Առողջապահության նախարարության հաղորդմամբ, կարգավորող գործակալությունը հետաքննություն է սկսել: ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով, որը նախատեսում է անզգուշությամբ սպանություն
Մեգի Բաքրաձեի մահից անցել է 15 օր, սակայն ընտանիքի փաստաբանները միայն հիմա, ապրիլի 3-ին են ստացել գործի նյութերը:

«Աստրազենեկան» փաստաբաններից սպասում է գործի նյութերին: Շահերի պաշտպանները դիմել են հենց ընկերությանը:

««Աստրազենեկան» արդեն երկու անգամ դիմել է մեզ, ասելով, որ փաստաթղթերն ու նյութերը ուղարկենք, բայց մեր ունեցածը միայն ամպուլայի համարն է, դա ինչպես ուղարկենք»,- ասում է փաստաբանը:

Երիտասարդ կնոջ մահից հետո Առողջապահության նախարարությունը որոշեց կրճատել բժշկական հաստատությունների քանակը, որտեղ իրականացվում էր Covid-19- ի դեմ պատվաստումը: Սամցխե-Ջավախքի վեց քաղաքապետարաններից պատվաստումները կատարվում են միայն երկու կլինիկայում `Ախալցիխում և Ախալքալաքում: Պատվաստումը տարածաշրջանում չի իրականացվել մարտի 18-ից ի վեր:
| Print |
თეგები: Մեգի Բաքրաձե / ցնցում /