Լուրեր
«Բուժման համար վճարում ենք ահռելի գումարներ»,- առանց քաղաքացիության ապրող քաղաքացիները
Ինչպիսի խնդիրների են բախվում այն անձինք, ովքեր քաղաքացիություն չեն ստացել իրենց հայրենիքում և այդ պատճառով նրանք ստիպված են վճարել տարբեր ծառայությունների համար: Հայրենադարձված մեսխեթցիների ապրուստն հատկապես բարդացավ համաճարակի ժամանակ, երբ վարակված քաղաքացիները ստիպված էին անձամբ վճարել բուժման համար:

Էրաիփա Բասատովան կորոնավիրուսն հաղթահարել է բարդություններով: 43-ամյա կինը բացի COVID19-ից, ուներ նաև այլ ուղեկցող հիվանդություններ: Հայրենադարձված մեսխեթցին դեռ բուժվում էր Ախալցիխեի ռեֆերալ հիվանդանոցում, իսկ հետո, առողջական բարդ վիճակի պատճառով, նրան ստիպված եղան տեղափոխել Թբիլիսի: Էրաիփայի բուժման համար վճարեցին 8 000 լարի: Քանի որ երիտասարդ կինը Վրաստանի քաղաքացի չէ, բժշկություն բոլոր ծախսերը ստիպված էր հոգալ ընտանիքը:

«Ամբողջ գումարը ես եմ վճարել, քանի որ կինս Վրաստանի քաղաքացի չէ: Կառավարությունից ասեցին, որ ոչնչով օգնել չեն կարող: Երբեք ոչ ոք մեզ չի օգնել»,- մեզ հետ զրույցում նշում է Հուսեձնը, Էրաիփայի ամուսինը: Բասատովները 14 տարի առաջ եկել են Ադիգենիի Աբասթումանի գյուղ: Հուսեյնի եղբայրներն ու քույրերը ստացել են երկքաղաքացիություն, իսկ Հուսեյնը ՝ նրա կինն ու երեխաները ՝ ոչ: Հայրենադարձված ընտանիքում ասում են, որ դստեր և կնոջ ադրբեջանական անձնագրերի ժամկետն ավարտվել է:

Մի քանի անգամ հավաքեցի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և դիմեցի քաղաքացիություն ստանալու նպատակով, ամեն անգամի համար ծախսել եմ 500 լարի: Ասում են, որ պետք է քննություն հանձնեմ, իսկ մինչ հմա նման բան չէին ասում: Ասեցի, ես երեկ հո չե՞մ եկել Վրաստան: Դուստրս ավարտում է դպրոցը, բայց փաստաթուղթ ստանալ չի կարող, նրա ադրբեջանական քաղաքացիության ժամկետը լրացել է, ոչ գնալ կարող է, ոչ էլ մնալ: Ինչ է լինելու չգիտեմ: Վերջին անգամ երեկ գնացի Թբիլիսի, կրկին փաստաթղթերի հարցով: Եթե չեն ուզում, որ մենք այստեղ գտնվենք, թող ասեն: Դեռ ասում են, եկեք, բոլոր պայմանները կստեղծենք, իսկ հետո, երբ գալիս ենք, անգամ մեկ անձնագիր տալ չեն կարող»:

Ախալցիխեում, Մարդալիեւների ընտանիքում ծնվեց երկրորդ որդին: Ծննդաբերության ծախսերի համար վճարել են 1600 լարի: Այս ծառայությունը պետությունը ֆինանսավորում է Վրաստանի քաղաքացիների համար: Մարդալիևները հայրենադարձված մեսխեթցիներ են, ընտանիքի ութ անդամներից միայն երկուսն ունեն Վրաստանի քաղաքացիություն: Այդ պատճառով շատ իրավունքներից մերժվում են:

«Քաղաքացիություն չունենալու պատճառով, շատ մեծ խնդիրներ և ծախսեր են ստեղծվում: Որդուս վիրահատության համար վճարեցի 500 լարի, իսկ Վրաստանի քաղաքացիների համար սա անվճար է: Ամենուր, ուր գնում ենք, անհրաժեշտ է քաղաքացիություն: Մեծ անպատվություն է, կարծես մարդ չեն համարում մեզ»,- բողովում է Վասիա Մարդալիևան:

Մարդալիևներն ունեն հայրենադարձվածների կարգավիճակ, բայց սա ընտանիքին քաղաքացիություն չունեցող անձանց համեմատ, իրավական առավելություն չի տալիս:

Նրանց նման, տարիներ է, ինչ պետական օգնություն է խնդրում Աբուսլիմ Առիփովը, ով Ախալցիխեում՝ ուղեբեռակայանի հարակից տարածքում է ապրում: 59-ամյա տղամարդը, 2010 թվականին հայրենիք վերադառնալուց հետո, ստացել է Վրաստանի քաղաքացիություն: Սրանից հետո փորձում է այս իրավունքը ստանձնել նաև ընտանիքի այլ անդամներին: Առիփովների վեց անդամից բաղկացած ընտանիքում քաղաքացիություն ունի միաև Աբամուսլիմը: Չորդ տարի առաջ նա պայքարեց նաև իրաբանականորեն, բայց ապարդյուն:

«Որպեսզի ապրես պետութությունում, լինելով լիարժեք քաղաքացի, պետք է ունենաս քաղաքացիությունն հաստատող փաստաթուղթ: Քաղաքացիություն չունենալու պատճառով, դպրոցում աշակերտներին ատեստատներ չեն տալիս: Մեծ խնդիր է բժշկական հարցը, մեկ մարդուն բուժման համար ամբողջ ընտանիքի եկամուտը չի հերիքում: Օրինակ, իմ թոռը ծնվեց և եթե ծնողները ուննային քաղաքացիություն, ծախսերը շատ ավելի քիչ կլինեին: Ստիպված էի վճարել 1 200 լարի: Եթե լինեինք Վրաստանի քաղաքացիներ, ապա որոշ բժշկական ծառայություն անվճար կլիներ»:

Աբամուսլիմ Առիփովն ասում է, որ առանց քաղաքացիության մնացած անձանց կյանքը կորոնավիրուսի համաճարակի ժամանակ էլ ավելի բարդացավ:

«Մեր հարազատը վարակվեց կորոնավիրուսով և բուժման համար օրեկան վճարում էր 500 լարի»:

Սամցխե-Ջավախքում հայրենադարձված մեսխեթցիների 26 ընտանիք է ապրում: Այստեղից 16-ն Ախալցիխեի ուղեբեռակայանի հարակից տարածքում, 8՝ Ադիգենում, 2 քաղաքում են բնակվում: Բոլոր ընտանիքներում առնվազն մեկն ու քաղաքացիության խնդիր:

Սարվար Սափարովը հայրենիք վերադարձել է 13 տարի առաջ, ընտանիքի հետ: Մինչև Վրաստանում կհարմարվեին, ամսեկան երկու շաբաթ անցկացնում էր Ադրբեջանում: Քաղաքացիություն չունենալու փաստը նրանց համար մեծ խոչընդոտ է: Երբ այս առումով խնդիրներ ստեղծվեցին, չկարողացավ կարգավորել փաստաթղթերը: Շտապ օգնության բժշկի կողմից Վրաստանում անցկացրած 13 տարին իշխանության համար բավական արգումենտ չէր:

Սափարովների ընտանիքում կա հինգ անդամ: Նրանցից երկուսը՝ Սարվարն ու նրա հարսը չունեն քաղաքացիություն: Սարվարի կինը մեկ տարի առաջ մահացավ, նա նույնպես չուներ Վրաստանի քաղաքացիություն:

69-ամյա բժիշկը պատմում է, որ քաղաքացիություն չունենալու պատճառով, նրանք ստիպված են վճարել այն ծառայությունների համար, որոնք անվճար են Վրաստանի քաղաքացիների համար: Օրինակ, կրթությունն ու առողջապահությունը: Չեն կարող օգտվել կորոնավիրուսի ժամանակ քաղաքացիների առաջարկված արտոնություններից:

«Մեծ խնդիրներ ունեն հատկապես կանայք, երբ հղի են և ստիպված են հաճախ բժշկի դիմել, շատ գումար են ծախսում»:


Քաղաքացիության հարցը անհանգստացնում է Սամցխե-Ջավախքում ապրող յուրաքանչյուր ընտանիքի: Վերոնշյալ անձանց խնդրի վերաբերյալ 2005 թվականից աշխատում է «Տոլերանտ» հասարակական կազմակերպությունը: Ղեկավար՝ Ցիրա Մեսխիշվիլին հիմա նախագահ՝ Սալոմե Զուրաբիշվիլիին ուղարկելու համար նամակ է պատրաստում, որտեղ օգնություն է խնդրում հայրենադարձված մեսխեթցիների խնդրի լուծման համար:

«Ով ունի հայրենադարձվածի կարգավիճակ, անգամ նրանք չեն ստանում քաղաքացիություն: Միայն ընդունում են, որ անհիմն դուրս են գրել երկրից: Չի կարելի, որ մարդն 15 տարի ապրի երկրում և լինի ոչ ոք: Երեխաներին բժիշկների մոտ տանել չեն կարող, չեն կարող պատվաստտել»:

Մեսխեթից շատերը Վրաստան են վերադարձել 2007-2010 թվականներին: Հայրենիք վերադարձել են այնպես, որ այստեղ անգամ հարազատները չէին սպասում և ոչ էլ տարրական ապրուստի պայմաններ ունեին: Տներ գնել են սեփական ջանքերով: Եկամուտ են ստանում գյուղատնտեսությամբ, փոքր հողատարածքներ մշակելով: Նրանցից շատերը խոսում են ռուսերեն, իսկ վրացերեն գիտեն միայն երիտասարդները:

Հաշտության և քաղաքացիական հավասարության պետական նախարարի աշխատակազմի համաձայն, հայրենադարձության կարգավիճակի դիմումների ժամկետը լրացել է 2010 թվականի հունվարի 1-ից: 5 841 մարդ դիմել է Վրաստանin (շուրջ 9 000 մարդ ՝ անչափահասների հետ միասին): Նրանցից 1.998-ին տրվել է հայրենադարձության կարգավիճակ:

Հայրենադարձության կարգավիճակ ունեցող անձանց Վրաստանի քաղաքացիություն տալու մասին բանաձևի համաձայն, 2010 թ. Մարտի 30-ին, հայրենադարձության կարգավիճակ ունեցող անձը կարող է պարզեցված ընթացակարգով դիմել քաղաքացիություն ստանալու համար: Օրենքի հիմնական պայմանն այն է, որ դիմումատուն երկու տարվա ընթացքում պետք է հրաժարվի այլ երկրի քաղաքացիությունից:

«Վրաստանը երկու տարվա ժամկետ տվեց,, որ Ադրբեջանի քաղաքացիությունից հրաժարվեն, բայց Ադրբեջանն այսպիսի հեշտությամբ չի թողնում: Ասում է, որ դեռ չեմ քննարկում այս հարցը: Մեկ ընտանիքը պետք է վճարի 500 դոլար ու սպասի 3-4 տարի: Այս ժամանակահատվածում Վրաստանի տրված ժամկետը լրանում է, ինչ անեն այս դեպքում: Լրացուցիչ խնդիրներ ստեղծվեց նաև համաճարակի պատտճառով, սահմանները փակեցին և այլևս հետ գնալ չեն կարող: Ոմանց անձնագրերի ժամկետը լրացել է և վախենում են հատել սահմանը»,- բացատրում է Ցիրա Մեսխիշվիլին:

Վրաստանում բնակվող 494 հայրենադարձված մեսխեթցիներ ստացել են պայմանական քաղաքացիություն, ինչը նշանակում է, որ Վրաստանի քաղաքացիությունը ուժի մեջ կմտնի, երբ նրանք հրաժարվեն այլ երկրի քաղաքացիությունից:

Խորհրդային իշխանությունները արտաքսեցին մահմեդական մեսխեթցիներին 1944 թվականի նոյեմբերի 14-ի գիշերը: 77 տարի առաջ Սամցխե-Ջավախեթիում բնակվող 100,000 մահմեդականներ բռնի տեղահանվեցին և անասունների վագոններով ուղարկվեցին Ասիա: Պատմական աղբյուրների համաձայն ՝ բոլորը չէին կարող դիմակայել ճանապարհի ծանր պայմաններին, և մոտ 17000 մահմեդական սպանվեց:

Տեղահանության պատճառը Ստալինի վախն էր, ով հավատում էր, որ Թուրքիայի հետ պատերազմի դեպքում մահմեդական մեսխեթցիները կանցնեն նրանց կողմը: Այնուամենայնիվ, տեղահանվածների մեծ մասը կանայք և երեխաներ էին: Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ավելի քան 30,000 մահմեդական մեսխեթցիներ կռվել են խորհրդային կողմում գտնվող ֆաշիստների դեմ:

2014 թվականին Վրաստանի կառավարությունը մշակեց բռնի տեղահանված անձանց հայրենադարձության պետական ռազմավարություն: Ըստ օկուպացված տարածքներից բռնի տեղահանվածների նախարարության, ռազմավարության նպատակն է խթանել հայրենադարձների արժանապատիվ և կամավոր վերադարձը և նրանց հետագա ինտեգրումը հասարակության մեջ: Այնուամենայնիվ, իրավապաշտպանները հարցեր ունեն այս գործընթացի վերաբերյալ: Ցիրա Մեսխիշվիլին նշում է Ախալցիխե վերադարձող երկու ընտանիքի օրինակը, երբ մեսխեթցիները երկրորդ անգամ ստիպված էին լքել իրենց հայրենիքը: Ադրբեջանից եկած Մակարիձեները և Կուրաձեները չկարողացան հաղթահարել մարտահրավերները և կրկին ստիպված եղան տեղափոխվել Թուրքիա:
Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:
| Print |