Լուրեր
Ախալցիխեում կինը նետվել է կամրջից
Ախալցիխեում, մոտ 50-ամյա կինը ինքնասպանության փորձ է կատարել: Դեպքը տեղի է ունեցել երեկոյան, ժամը 20:00-ի սահմաններում: Ապրիլի 19-ին, Ախալցիխեում, միջին տարիքի կինը կամրջից նետվել է գետը:

«Ունի կոտրվածքներ, հիվանդանոց տեղափոխել են ոստիկանները, իսկ մինչ այդ, նրա որդուն էին տեղափոխել հիվանդանոց, ձեռքի կտրվածքներով»,- ասում է կլինիկայի տնօրեն՝ Բեսո Բուրջալիանին:

Ըստ բժիշկների, մոր և որդու առողջական վիճակը կայուն է և նրանց կյանքին վտանգ չի սպառնում: 

ՆԳՆ-ից հայտնում են, որ հետաքննությունը սկսվել է Վրաստանի Քրեական Օրենսգրքի 115-րդ հոդվածով:
| Print |