Լուրեր
1 226 նոր դեպքն ու կառավարության որոշումը
Վերջին ժամանակաշրջանում դիտվում է վարակի դեպքերի կտրուկ աճ և համաճարակային իրավիճակի վատթարացման միտում, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Վրաստանում, ուստի կարևոր է խստորեն կիրառել կանխարգելիչ միջոցառումներ և կատարել - ասում է միջգերատեսչական համակարգող խորհրդին կից գործող շտաբի ղեկավար՝ Գիորգի Ղիբրաձեն:

Չնայած սրան, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 226 նոր դեպք:

Դրականության ցուցանիշը. Օրական 4,38%, վերջին 14 օրը –3,55%, վերջին 7 օրը –4,37%:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 300 264 դեպք: Ապաքինվել է ևս 688 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 283 557:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 10 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 981 անձ:


Գործողությունների շտաբի պետը խոսեց միջգերատեսչական համակարգող խորհրդի ընթացիկ որոշումների մասին: Ինչպես նշել է Գիորգի Ղիբրաձեն, խիստ սահմանափակումներից և համաճարակաբանական իրավիճակի հետագա սրացումից խուսափելու համար, միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ, երկրում կպահպանվի տեղաշարժի սահմանափակումը 21:00-ից 05:00-ն:

«Նաև ուժի մեջ են մնում հանգստյան օրերին սննդի կետերի սահմանափակումները, ինչը նշանակում է, որ դրանք աշխատում են միայն առաքման ծառայության վրա. Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում և՛ պետական, և՛ մասնավոր հատվածին հնարավորինս անցնել աշխատանքի հեռավոր ռեժիմի: Միևնույն ժամանակ, հնարավորինս կխստացվի վերահսկողությունը մեկուսացված անձանց ինքնամեկուսացման, նրանց շփումների և երկիր մուտք գործող անձանց նկատմամբ: Ինչպես նաև սահման մուտք գործող անձանց 72 ժամ անց սահմանային հսկողություն», – ասաց Գիորգի Ղիբրաձեն:
| Print |