Լուրեր
Երբ ստուգեցի, արդեն մի քանի ժամվա կյանք էր մնացել. Ախալցխացի բուժքրոջ մասին
Առաջին համալսարանական կլինիկայի տնօրեն՝ Լեւան Ռատիանին «Նոյ» հաղորդման մոտ ծավալուն հարցազրույցում խոսեց պատվաստումից հետո մահացած բուժքրոջ ՝ Մեգի Բաքրաձեի մասին:

«Երբ ստուգեցի, հասկացա, որ մի քանի ժամվա կյանք էր մնացել: Նրա ամուսնուն անգամ տեղեկացրի այս մասին: Շատ բարդ է ընդունել այս լուրը: Դեռ այն, որ անպայման պետք է տեղեկացնես ընտանիքին, և հետո այն, որ ոչինչ անել չես կարող: Սա ամբողջ երկրի համար ողբերգություն է»,- նշում է Ռատիանին:

Լեւան Ռատանիի համար անհայտ է, թե ով էր մեղավոր Մեգի Բաքրաձեի մահվան մեջ, նա կարծում է, որ դա «ճակատագիր» էր:

Նրա խոսքով ՝ ընտանիքը հույս ուներ, որ եթե հիվանդը հասնի իրենց կլինիկա, նա հաստատ ողջ կմնա, երբ նրան կանչեցին շտապօգնության ծառայությունիզ և ասացին, որ պետք է հիվանդին ընդունի, նա հրաժարվեց:

«Չէի ուզում զգալ այս ցավը, որը երիտասարդ բուժքրոջ մահն էր իմ կլինիկայում»,- ասում է Ռատիանին: 

| Print |