Լուրեր
20 տարի առաջ - Համաճարակի հետևանքները գյուղատնտեսության ոլորտում
Փչացած բանջարեղենով լի նկուղներ, ապարդյուն տանջանք, ծախսված գումար, թափված բերք և պետական փոխհատուցման ակնկալիքներ – Սա Ախալցիխեի մունիցիպալիտետում, Վալեի բնակչույթան դառը առօրյան է: Հույս ունենալով, որ գները գոնե փոքր ինչ կբարձրանային, ամբողջ ձմեռը Վալեում սպասում էին գնորդի: Ֆերմերներին տանը մնալ պարտադրեց նաև համաճարակը: Տոննաներով բերքի տեղափոխումը այլ քաղաք, վաճառելն ու մինչ «պարետային ժամը» (21:00) տուն վերադառնալն անհնար էր: Համաճարակից առաջացած ճգնաժամը առանց այն էլ ծանր տնտեսական վիճակը Սամցխե-Ջավախքում էլ ավելի բարդացրեց:

Արժեզրկված լարիի, թանկարժեք ապրանքների և վառելիքի ֆոնին մեկ կիլոգրամ բանջարեղենի գինը 8 թեթրի է: Այս գումարը չի կարող ծածկել անգամ ապրանքի գինը: Իսկ տարածաշրջանի բնակչության մեծ մասը միայն գյուղատնտեսությանբ է զբաղվում:

Ախալցխիխեից մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա գտնվում է Վալե գյուղը, որտեղ տեղացիները ցանում են կաղամբ, բազուկ ու կարտոֆիլ: Պետրե Չիտաշվիլին նկուղում ունի մինչև վեց տոննա բերք ՝ բազուկ, կաղամբ և գազար: Նման վիճակում գյուղում հայտնվել են շատերը:
«Գյուղատնտեսական ապրանքների գինն անկայուն է և հենց այդ տատանումը կարող է դառնալ գյուղատնտեսության զարգացման ձախողման պատճառ», - ասում է ֆերմերը և համարում, որ Վալեի մնացած բնակիչների նման, «Գյուղացուն այս տարի սպանեցին առատ բերքն ու փակ սահմանները»: Պետրե Չիտաշվիլին լուծումը տեսնում է պետության սուբսիդավորման և սահմանների բացման մեջ: Առանց այս աջակցության, գյուղատնտեսության զարգացումը նա համարում է անհնար:

Կակաչիշվիլիների ընտանիքի եկամուտի հիմնական աղբյուրը դպրոցի ուսուցչի աշխատավարձն է: Սիմոն Կակաչիշվիլին սերմնանյութի և դրա պահպանման ծախսերը վճարել է կնոջ աշխատավարձից: Նա հույս ուներ, որ ապրանքը վաճառելով որոշ շահույթ կունենար: Հավաքած բերքը թափեցին: Կորուստներից խուսափելու համար այս տարի նախատեսում է բանջարեղենի փոխարեն հացահատիկ ցանել: Սիմոն Կակաչիշվիլու նման, 25 տոննա բանջարեղեն կորցրեց նաև Վաժա Աթունաշվիլին:

Համաճարակից առաջ ֆերմերներն իրենք էին կաղամբի սերմեր աճեցնում, բայց այսօր օգտագործում են այլ սերմացուներ: Այն բոլոր աշխատանքների համար, որոնք կապված են բերքի աճեցման հետ, գյուղացիները ստիպված են վճարել մեծ գումարներ: Այս աշխատանքներով է զբաղված նաև Կակաչիշվիլիների ընտանիքը: Ռեվազ Կակաչիշվիլիի ընտանիքի եկամուտի միակ աղբյուրը հողագործությունն է: Նա ասում է, որ «գյուղացին միշտ երկինք է նայում», քանի որ երբեք չգիտի, թե որքան բերք կունենա: Այնուամենայնիվ, համաճարակային տարում առատ արտադրանքը դարձավ գլխացավանք...

Վալեի բնակիչ՝ Գուրամ Գոզալիշվիլին տարիներ շարունակ միջնորդ է եղել գյուղացիների ու գնորդների միջեւ: Նա ասում է, որ այս տարի ստացել են առատ բերք, և գյուղում ընդհանուր առմամբ բերքը կազմել է մոտ 10,000 տոննա: Վալեցիները կարողացան վաճառել միայն ապրանքի 70% -ը: Մնացած տոննաներով փչացած արտադրանքը թափում, կամ լավագույն դեպքում կերակրում են անասուններին:

«Հանքային պարարտանյութերը, թունաքիմիկատները, սերմնանյութը - համաճարակի ընթացքում շատ թանկացան: Որպեսզի ապրանքը շահավետ լինի, ամեն ինչ պետք է ավելի էժան լինի: Սերմնանյութի գինը տատանվում է 3,8-ից 4,7 լարիի սահմաններում: Մինչդեռ լավագույն կարտոֆիլն արժեր 35, իսկ լավագույն կաղամբը ՝ 15 թեթրի»:
Ըստ Գուրամ Գոզալիշվիլիի, Վալեցիները ստիպված են բերքի մոտ 30%-ն, այսինքն 3 000 տոննա բանջարեղեն թափել:
Գյուղատնտեսության մասնագետները ստեղծված իրավիճակից ելք են փնտրում ֆերմերների և միջնորդների հետ: Փորձագետները նշում են, որ ճգնաժամից փրկվելու միջոցներից մեկը առատ բերքի արտահանումն է: Գյուղատնտեսական խորհրդատվական ծառայության տնօրենը հիմնականում կանխատեսում է բերքը արտահանել Ռուսաստանի, Թուրքիայի և Ուկրաինայի շուկաներ: Ինչ վերաբերում է երկիր ներմուծվող ապրանքների ներմուծման սահմանափակմանը, դա անհնար է:

«Երկիրը առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ է և իրավունք չունի արգելափակել անդամ կազմակերպությունների արտադրանքը սահմաններին: Ամենավատ գործընթացն այն է, որ ֆերմերները վերադառնում են խառը գյուղատնտեսություն»,- ասում է Գյուղատնտեսական խորհրդատվական ծառայության տնօրեն ՝ Գուրամ Ջինճվելաձեն:
Գուրամ Ջինճվելաձեն նշում է, որ այս տարի առաջնային սպառման բերքի ներմուծումը Թուրքիայից և այլ երկրներից նվազագույն էր: Նա կարծում է, որ պետությունը պետք է հնարավորինս ներգրավված լինի ֆերմերների արտադրանքի իրացման մեջ և օգնի ֆերմերներին գտնել մոտակա շուկաները:

«Հիմա մենք գիտենք համաճարակի արդյունքները, որոշակի գյուղմթերքների առատ բրեք կա: Սրանք են՝ կարտոֆիլը, սոխը, ճակնդեղը, կաղամբն ու գազարը որոշ չափով: Ավելորդ ապրանքատեսակները չեն կարող կլանել սպառողական շուկան, որը մնացել է առանց զբոսաշրջիկների»:

Տեղական կառավարությունը քաջատեղյակ է խնդրի մասին: Կառավարությունում ստեղծված ճգնաժամը կապում են համաճարակի հետ և ասում են, որ գործակալությունները այս պատճառով չեն հետաքրքրված արտադրանքը արտահանելով: Գյուղի և գյուղատնտեսության զարգացման գործակալության Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանային ծառայության գլխավոր մասնագետի կարծիքը տարբերվում է փորձագետների տեսակետներից:

«Վրաստանում առաջնային սպառման առատ բերք չի կարող լինել, ընդհակառակը, այն միշտ դեֆիցիտային է: Ինչ վերաբերում է Վալեցիների հարցին, ապա դա միայն սեզոնայնության հետ չէ կապված: Փաստորեն, 4 ամսում այսքան կաղամբ չի վաճառվում, իսկ չորս ամսից հետո արդեն ստանում են նոր կաղամբը, խնդիրը ստեղծվում է հենց այսպիսով»,-նշում է Մամուկա Թամարաձեն:
Ախալցիխեի քաղաքապետարանի ներկայացուցիչը Վալեի վարչական միավորում ասում է, որ պետությունը ի վիճակի չէ օգնելու գյուղացիներին կորոնավիրուսի պատճառով:

«Համաճարակը շատ բացասական ազդեցություն ունեցավ ընդհանուր առմամբ երկրի տնտեսության և բերքի իրացման վրա: Բոլոր վերադաս մարմինները տեղյակ են այս խնդրի մասին, նրանք գիտեն ... Լուծումը` ժամանակին համաճարակը հաղթահարելն է, տնտեսությունը սկսելը և սահմանները բացելը»,
- ասաց Էլիոզ Բարբլիշվիլին:

Տեղացիները տարիներ շարունակ բախվել են բերքի իրացման խնդրին, բայց համաճարակը կրկնապատկել է բարդությունների քանակը: Ցածր գնի պատճառով Պետրե Չիտաշվիլին կարծում է, որ այս տարի նա կաղամբի սերմ ձեռք չի բերելու: Մասնագիտացված լինելու փոխարեն նա կվերադառնա խառը հողագործության և այս կերպ կփորձի պաշտպանվել կորուստներից:

Վիճակագրության ազգային գրասենյակի տվյալներով ՝ 2021 թվականի առաջին եռամսյակում երկիր է ներմուծվել է 2,9 միլիոն դոլարի կարտոֆիլ: Այդ թվում 543 հազար ԱՄՆ դոլար վճարվել է սերմնանյութի համար:
| Print |