Լուրեր
Ավտովթար Սամցխե-Ջավախքում. Կա զոհ
Ախալցիխե-Ադիգենի կապող ճանապարհահատվածում, Փարեխայի մոտ տեղի է ունեցել ավտովթար: Ըստ ականատեսների, մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարին:

«Մեքենան վարելիս սիրտը վատացավ, դուրս եկավ ճանապարհի երթևեկելի մասից: Վթարի հետ կապ չունի, մինչ պատահարն էլ, սրտից բողոքում էր»,- ասում է վթարից մահացած տղամարդու հարազատ՝ Դավիթ Մերաբիշվիլին:

Դեպքը տեղի է ունեցել այսօր, ժամե 18:30-ի սահմաններում:
| Print |
თეგები: Ճանապարհ / Վթար / Փարեխա /