Լուրեր
Մինչև ե՞րբ կարող են աշխատել ռեստորանները
Միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի պետի խոսքով, ռեստորանները բաց կլինեն մինչև երեկոյան ժամը 12:00-ն:

Կառավարության հաղորդմամբ, ռեստորաններին, սրճարաններին և բոլոր սննդի կետերին կարգելվի աշխատել 00:00-05:00-ն ընկած ժամանակահատվածում:

Ըստ Գիորգի Ղիբրաձեի, այս սահմանափակումը վերաբերում է նաև հյուրանոցների ռեստորաններին ու ժամանցի հաստատություններին:

«Ռեստորանների նկատմամբ սահմանափակումները շարունակում են մնալ: Ռեստորանները բաց կլինեն միայն մինչև երեկոյան 12:00-ն: Այս ժամանակից հետո ռեստորանները չեն աշխատի, նույնը վերաբերում է նաև ժամանցի այլ հաստատություններին, իհարկե, նաև գիշերային ակումբներին: Բացի այդ, այս սահմանափակումը վերաբերում է նաև հյուրանոցների ռեստորաններին», – ասաց Գիորգի Ղիբրաձեն:
| Print |