Լուրեր
8 մահ մեկ օրում. Տվյալներ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 964 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 28 190 թեստ, այստեղից 13 696-ը՝ հակագենի արագ թեստով և 14 494-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. Օրական 3,42%, վերջին 14 օրը –2,74%, վերջին 7 օրը –3,09%:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 368 022 դեպք: Ապաքինվել է ևս 607 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 353 231:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 8 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 5 335 անձ:

Երկրում ընդհանուր պատվաստվել է 266 161 մարդ, օրական՝ 1 246:

Կարանտինային գոտիներում ունենք 118 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 2 771-ը:

Երեկ, հուլիսի մեկի, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 980 նոր դեպք, ապաքինվել՝ 877 պացիենտ:
| Print |