Լուրեր
Կայծակը հարվածել է «9-րդ ալիքի» էլեկտրասյանը
Ախալցիխեում կայծակը հարվածել է էլեկտրասյանը, որի շնորհիվ հեռարձակում էր «9-րդ ալիքը»: Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 2-ին, այն ժամանակ, երբ Ադիգենին Ախալցիխեն և հարակից գյուղերը ուժեղ կարկտահարվեցին:

Աղետի հետևանքով, էլեկտրասյունն այրվել է: Հեռուստաընկերության տեխնիկական խումբը աշխատում է, բայց դեռ հայտնի չէ, թե որքան ժամանակ կպահանջվի հեռարձակումը վերսկսելու համար:
| Print |