Լուրեր
43 վարակման դեպք Սամցխե-Ջավախքում
Վերջին մեկ օրվա ընթացքում Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է: Տարածաշրջանում վարակվել է 43 քաղաքացի:

Այսօր, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 808 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 34 979 թեստ, այստեղից 19 7114-ը՝ հակագենի արագ թեստով և 15 268-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. Օրական 5,17%, վերջին 14 օրը –4,5%, վերջին 7 օրը –4,86%:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 386 195 դեպք: Ապաքինվել է ևս 361 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 363 318:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 22 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 5 538 անձ:

Երկրում ընդհանուր պատվաստվել է 345 295 մարդ, օրական՝ 10 492:

Կարանտինային գոտիներում ունենք 53 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 4 135-ը:
| Print |