Լուրեր
Միխեիլ Սաակաշվիլին կալանավորված է
Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվել է: Սաակաշվիլին տեղափոխվել է Ռուսթավիի 12-րդ քրեակատարողական հիմնարկ:

Ցանկանում եմ հանրությանը տեղեկացնել, որ Վրաստանի երրորդ նախագահը՝ հետախուզման մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին, ձերբակալվել է, – հատուկ ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

«Մեր իրավապահները ամենաբարձր մակարդակով իրականացրել են հետախուզվող Միխեիլ Սաակաշվիլիին ձերբակալելու գործողությունը: Իրավապահ մարմինները նախնական տեղեկություններ ունեին Ուկրաինայից Վրաստան նրա տեղաշարժի մասին, և այս գործընթացը լիովին վերահսկվում էր», – ասել է Ղարիբաշվիլին:

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալությունից առաջ տեսաուղերձ է հրապարակել ֆեյսբուքյան էջում:

«Ամենայն հավանականությամբ, ինձ այժմ կձերբակալեն Թբիլիսիում, բայց ուզում եմ ձեզ ասել, որ ոչ մի բանից չվախենաք: Վաղը գնացեք քվեարկության, քվեարկեք եւ 3-ին մենք բոլորս միասին տոնելու ենք հաղթանակը: Դե, դուք գիտեք: Ես շատ ուժեղ եմ, դիմացկուն: Ես եկել եմ ձեզ օգնելու: Ես այլ ելք չունեի: Ես ոչնչից չեմ վախենում եւ դուք նույնպես չպետք է վախենաք», – ասել է Միխեիլ Սաակաշվիլին:

Տարածվում են Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու տեսագրությունները:

Կադրերը հրապարակել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:
| Print |
თეგები: Սաակաշվիլի /