Լուրեր
Սամցխե-Ջավախքում աճել է վարակվածների թիվը
Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսով վարակված անձանց թիվն ավելանում է: 24 ժամվա ընթացքում տարածաշրջանում գրանցվել է 64 նոր դեպք: 

Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 3 270-ով։ Մահացել է 26 մարդ։

StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ համավարակի սկզբից մինչ օրս երկրում հայտնաբերվել է վարակման 652 644 դեպք։

Միեւնույն ժամանակ, վերջին 24 ժամում ապաքինվել է 1 298 մարդ, համավարակի սկզբից՝ 608 861։ Մահացել է 9 396 մարդ։

Մեկ օրում կատարվել է 38 093 թեստավորում, այդ թվում՝ 20 592 հակագեն եւ 17 501 ՊՇՌ թեստ։

Վարակման ցուցանիշը. մեկ օրում 8,58, վերջին 14 օրում՝ 7,58, վերջին յոթ օրում՝ 8,75 տոկոս։

Այս ընթացքում Վրաստանում կատարվել է կորոնավիրուսի դեմ 1 899 938 պատվաստում, այդ թվում վերջին մեկ օրում՝ 3 843։

Ներկա պահին կարանտինի մեջ է 64, հիվանդանոցներում՝ 5 153, քովիդ-հյուրանոցներում՝ 907 մարդ։

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020թ. փետրվարի 26-ին։
| Print |