Լուրեր
Ախալցիխեում կանցկացվի հացի փառատոն
Հացի փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 23 -ին, Ախալցիխեի բերդում: Փառատոնը կբացվի ժամը 12 -ին, որտեղ առանձին տարածք կհատկացվի վրացական ցորենին: Փառատոնը  կազմակերպում է «Էլկանա» օրգանական տնտեսության ասոցիացիան, Սամցխե-Ջավախքի նպատակակետերի կառավարման կազմակերպության հետ համատեղ:

Միջոցառման նպատակն է խթանել ավանդական և տեղական արտադրանքը, ներառյալ տեղական հացը և ցորենը, հանրությանը ներկայացնել տարածաշրջանի ագրոտուրիստական ​​ներուժը:

Հինգ ժամվա ընթացքում բերդի տարածքում, ցանկության դեպքում այցելուն կհամտեսի տեղական և ավանդական ուտեստը, տարբեր տեսակների ցորենն ու թխած հացը:

Կլինի նաև ձեռքի աշխատանքների ցուցահանդես / վաճառք: Փառատոնին կներկայացվեն տեղացի նկարիչների աշխատանքները, խեցեգուրծությունները և այլն:

Լուսանկարների ցուցահանդես՝ «Սամցխե -Ջավախքն - ունենք անհամար գույներով» խորագրով:

Փառատոնը կփակվի ժամը 17:00-ին:
| Print |