Լուրեր
Վրաստանը հայտարարել է COVID-19-ի նոր բռնկման մասին
Վրաստանի իշխանությունները հայտնել են երկրում կորոնավիրուսի 5-րդ ալիքի մեկնարկի մասին։ Այս մասին հայտնում էՀիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։

Նրա խոսքով՝ վերջին շաբաթվա ընթացքում Վրաստանում համաճարակային իրավիճակը վատացել է 3 տարածաշրջաններում, որտեղ պատվաստման մակարդակը համեմատաբար ցածր է։ Իրավիճակն առավել լավ է Աջարիայում և Թբիլիսիում, որտեղ մարդիկ առավել ակտիվորեն են պատվաստվում։

Գամկրելիձեն նշել է, որ պանդեմիան կանգնեցնել կարող է միայն պատվաստումը։ Նա կոչ է արել պահպանել կարանտինային բոլոր սահմանափակումները՝ կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն, խուսափել մարդաշատ վայրերից։

«Պատվաստվել է մեկ միլիոն մարդ, սակայն պետք է առնվազն ևս մեկ միլիոնին պատվաստել՝ հանգիստ Ամանոր դիմավորելու համար»,-ասել է նա՝ նախազգուշացնելով, որ 5-րդ ալիքը ծանր կլինի։

Ընդհանուր առմամբ, Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 662 334 դեպք, մահացել՝ 9 468 մարդ։ Ներկայում երկրում կա 40 385 ակտիվ դեպք։

Վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 5 739 նոր դեպք:
| Print |