Լուրեր
«Ստիպված կլինենք պարտադիր պատվաստում սահմանել»,- Գամղրելիձե
«Մի շարք հրապարակային ելույթներում հայտարարել եմ, որ ուզենք, թե չուզենք, ստիպված կլինենք պարտադիր պատվաստում սահմանել»,- ասում է Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավար՝ Ամիրան Գամկրելիձեն:

Նա նշում է, որ պարտադիր պատվաստումը դեմ չէ մարդու իրավունքներին: Գամկրելիձեն պարզաբանել է, թե հասարակության որ խմբերի համար պատվաստումը կարող է պարտադիր դառնալ:

«Շատ փաստարկներ կան, որ պարտադիր պատվաստումը հակասում է մարդու իրավունքներին, բայց հավատացեք, դա այդպես չէ: Այն հակամարտության մեջ չէ ո՛չ իրավական, ո՛չ օրինական, ո՛չ բարոյական առումով:

Այսօր, երբ երկրում պայքարում ենք համաճարակի դեմ, պարտադիր պատվաստումը պետք է նշանակվի առաջին հերթին մեզ ՝ բժշկական անձնակազմի համար, թեև բժիշկների 79% -ը պատվաստված է: Բայց այդ ցուցանիշն ավելի ցածր է բուժքույրերի և կրտսեր բժշկական անձնակազմի դեպքում: Պատվաստումը պետք է պարտադիր լինի նաև դպրոցների ուսուցիչների, ինչպես նաև այլ մասնագիտությունների համար: Մենք վաղուց ենք բարձրացնում այս հարցը եւ հույս ունեմ, որ որոշակի ժամանակահատվածից եւ քննարկումից հետո այս հարցը կլուծվի »
, - ասել է Գամկրելիձեն:
| Print |