Լուրեր
Ուկրաինական պատերազմում զոհվել է ավելի քան 3200 մարդ, այդ թվում՝ 231 երեխա. ՄԱԿ
ՄԱԿ-ի տվյալներով՝ ուկրաինական պատերազմում զոհվել է ավելի քան 3200 մարդ, այդ թվում՝ 231 երեխա։

Միավորված ազգերի կազմակերպությունը զեկույց է հրապարակել ուկրաինական պատերազմում զոհվածների և վիրավորների թվի մասին։

Կազմակերպության տվյալներով՝ Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո առնվազն 3280 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում՝ 231 երեխա, 3451-ը՝ վիրավորվել։

«Քաղաքացիական զոհերի և վիրավորների մեծ մասը եղել է պայթուցիկ սարքերի կիրառմամբ, ներառյալ ծանր հրետանու և բազմաթիվ հրթիռային համակարգերի ռմբակոծումը, ինչպես նաև հրթիռային և օդային հարվածները», – ասվում է զեկույցում:

ՄԱԿ-ի զեկույցի համաձայն՝ ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում զոհվել է 105, վիրավորվել՝ 417 մարդ։

ՄԱԿ-ի փորձագետները նշում են, որ զոհերի իրական թիվը կարող է շատ ավելի մեծ լինել:
| Print |