Լուրեր
Ռուսաստանը սպառնում է պարենային ապրանքների գների աճով և սովով. Զելենսկի
Աշխարհի ավելի ու ավելի շատ երկրներ գիտակցում են, որ արգելափակելով Սև ծովը և շարունակելով այս պատերազմը՝ Ռուսաստանը տասնյակ այլ երկրների է դնում պարենային ապրանքների գների բարձրացման և սովի վտանգի տակ,- այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Զելենսկին ասել է, որ խնդիրներից մեկը, որի մասին գրեթե ամեն օր հաղորդվում է, պարենային անվտանգությունն է։

«Աշխարհի ավելի ու ավելի շատ երկրներ գիտակցում են, որ մեզ համար փակելով Սև ծովը և շարունակելով այս պատերազմը՝ Ռուսաստանը տասնյակ այլ երկրների է դնում պարենային ապրանքների թանկացման և սովի վտանգի տակ։ Սա ևս մեկ խթան է մեր հակապատերազմական կոալիցիայի համար՝ ավելի ամուր աշխատելու միասին»,- ասել է նա։

Միևնույն ժամանակ, Վոլոդիմիր Զելենսկին ասել է, որ այսօր Կիևում ինքը բանակցություններ է վարել ԱՄՆ-ի սենատորների պատվիրակության հետ, որոնց հետ քննարկել է Ուկրաինային աջակցության տարբեր ոլորտներ, այդ թվում՝ պաշտպանական և ֆինանսական։ Նաև՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացում։ Նա ասել է, որ շնորհակալություն է հայտնել ամերիկացիներին Լենդ լիզի ծրագիրը ընդունելու պատմական որոշման համար և կոչ է արել նրանց պաշտոնապես ճանաչել Ռուսաստանը որպես ահաբեկչական պետություն։

«Ուկրաինային այժմ, և, առաջին հերթին, զենքով աջակցելը նշանակում է աշխատել համաշխարհային սովի կանխարգելման ուղղությամբ: Որքան շուտ մենք ազատագրենք մեր հողը և ապահովենք Ուկրաինայի անվտանգությունը, այնքան շուտ կվերականգնվի պարենային շուկայի բնականոն վիճակը»,- ​​ասել է Զելենսկին։

Նաև, Վլադիմիր Զելենսկու խոսքով, Դոնբասում իրավիճակը շարունակում է մնալ շատ բարդ։ Նա ասաց, որ ռուսական զորքերը դեռ փորձում են ինչ-որ հաղթանակ ցույց տալ, ինչը հատկապես անխոհեմ է թվում լայնամասշտաբ ներխուժման 80-րդ օրը»:
| Print |