Լուրեր
Ուկրաինայում պատերազմը թեւակոխել է վճռորոշ՝ երրորդ փուլ
Ուկրաինայում պատերազմը թեւակոխել է վճռորոշ՝ երրորդ փուլ,- ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքս Արեստովիչը։ Նրա խոսքով, այժմ ամենաբարդ իրավիճակը Բախմուտի ուղղությամբ է, որտեղ ռուսական բանակը վերջին երկու օրերին ակտիվորեն լրացուցիչ ուժեր է ուղարկում։

Ըստ Արեստովիչի՝ Ռուսաստանը փորձում է հարձակում սկսել Պապասնայա արևմուտքում և հյուսիսում։ Նախագահի աշխատակազմի խորհրդականը իրավիճակը «անհարմար» է անվանել՝ հաշվի առնելով ուկրաինացի զինվորականների հյուծվածության աստիճանը։
| Print |