Լուրեր
Ուկրաինայում ռազմական դրությունը կերկարաձգվի ևս 90 օրով

 

Գերագույն Ռադան որոշել է ևս 90 օրով` մինչև օգոստոսի 23-ը, երկարաձգել ռազմական դրությունը և մոբիլիզացիան Ուկրաինայի տարածքում։

Բրիտանական հետախուզության տվյալներով՝ «Ռուսական բանակը Ուկրաինայում նույնքան մարդ է կորցրել, որքան ԽՍՀՄ-ը Աֆղանստանում՝ 9 տարում»։

Ռուսաստանի ՊՆ հաղորդագրության համաձայն, վերջին 24 ժամերին Դոնբասում ռազմական ավիացիան մի քանի տասնյակ հարվածներ է հասցրել ուկրաինական բանակի դիրքերին՝ պատճառելով մարդկային և զինտեխնիկայի մեծ կորուստներ:

Կիևի դատարանը ռուսաստանցի զինծառայող Վադիմ Շիշիմարինին դատապարտեց ցմահ ազատազրկման։

Փարիզում հայտարարում են, որ Ուկրաինայի ԵՄ անդամակցության գործընթացը կարող է տասնամյակներ տևել։

Անջեյ Դուդան Կիև այցի ընթացքում ելույթ է ունեցել Գերագույն Ռադայում, Լեհաստանի և Ուկրաինայի նախագահները պայմանավորվել են համատեղ մաքսային հսկողություն և միասնական երկաթուղային ընկերություն ստեղծելու մասին:

Լեհաստանի կառավարությունը ժամկետից շուտ խզում է ռուսական գազի մատակարարման պայմանագիրը:

Խարկովի փրկարարները, որոնք հակամարտության սկզբից ապամոնտաժում են ռուսական ռմբակոծության հետևանքով ավերված շենքերը, փլատակներից դուրս են բերել ավելի քան 150 դի։

 

| Print |