Լուրեր
Կապիկի ծաղկի կանխարգելման շրջանակում առաջին պատվաստումներն են իրականացրել
Ֆրանսիայում կապիկի ծաղկի տարածումը կանխարգելելու շրջանում առաջին պատվաստումներն են իրականացվել: Այս մասին հայտնում է France Presse-ը՝ հղում անելով բժշկական ոլորտի պատասխանատուներին:

Ավելի վաղ Ֆրանսիայի առողջապահական գերագույն վարչությունը պատվաստման խորհուրդ էր տվել այն անձանց, ովքեր շփվել են վարակակիրների հետ: Նշվում է, որ ուրբաթ Փարիզում 2 մարդ է պատվաստվել:

Ֆրանսիայում հայտնաբերվել է կապիկի ծաղկով վարակման 7 դեպք:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կապիկի ծաղիկի տարածման ֆոնին կոչ է անում աշխարհի երկրներին «համաշխարհային աուդիտ» անցկացնել ծաղիկի դեմ պատվաստանյութերի պաշարների վերաբերյալ։ Ինչպես նշել է ԱՀԿ-ի համաճարակային պատրաստվածության գծով տնօրեն Սիլվի Բրիանդը, որոշ երկրներ կարող են ունենալ դեղամիջոցների պաշարներ, որոնք անհրաժեշտ կլինեն ամբողջ աշխարհում բռնկումների դեմ պայքարելու համար:
| Print |