Լուրեր
Վրաստանում 55-ամյա հովիվը բռնաբարել է 12-ամյա տղայի
Վրաստանի ՆԳՆ-ն հաստատել է երեխայի բռնաբարության գործով Շիդա Քարթլիի բնակչի կալանավորումը։

TV 25 հեռուստաալիքը հայտնել է, որ խոսքը 12-ամյա տղայի բռնաբարության մասին է։

Հաղորդվում է, որ 55-ամյա հովիվը նրան տարել է գյուղի ծայրամասում գտնվող լքված տուն: Երեխան գտնվում է հոգեբանական ծանր վիճակում՝ բժիշկների հսկողության ներքո։

Տղայի մայրը դեպքի մասին հայտնել է ոստիկանություն։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ձերբակալվածը խոստովանել է հանցանքը։

Լրատվամիջոցների այլ տեղեկությունների համաձայն՝ տղամարդը մի քանի ամիս սեռական բռնության է ենթարկել դեռահասին՝ սպառնալով սպանել նրան, եթե որևէ մեկին պատմի կատարվածի մասին։

Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ քրեական գործը ներկայումս քննվում է «Բռնաբարության փորձ անչափահասի նկատմամբ» հոդվածով։

Գործի մասնակիցների անուններն ու գյուղի անունը չեն հրապարակվում։
| Print |