Լուրեր
Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

 

Թուրքիայի Մալաթիա նահանգում երկրաշարժ է գրանցվել:
Ինչպես երկուշաբթի հայտնել է արտակարգ իրավիճակների վարչությունը, դրա մագնիտուդը կազմել է 5,6:

Էպիկենտրոնը գտնվել է 6,9 կմ խորության վրա ՝ Մալաթիա նահանգի Յեշիլյուրտ գավառում։ Երկրաշարժը տեղի է ունեցել Երևանի ժամանակով 13:04-ին:

Այս պահին հնարավոր զոհերի, տուժածների կամ նոր ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել:

Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին՝ ժամը 04.17-ին, տեղի էր ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում, կան բազմաթիվ զոհեր և տուժածներ։

Նույն օրը Թուրքիայի կենտրոնական հատվածում 7,7 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել։

Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ 7,7 մագնիտուդով առաջին հզոր երկրաշարժից հետո ավելի քան 160 շոշափելի երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի կենտրոնական հատվածում։

ԱԻՆ-ը ներկայացրել է՝ որոնք են Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժերի պատճառները և ինչ վտանգներ են ներկայացնում Հայաստանի համար։

Հայաստանի Հանրապետությունը փրկարարական ջոկատներ է ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ աջակցելու երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին:

 

| Print |