Լուրեր
Ազգային բանկը հայտարարություն է տարածել
Ըստ Ազգային բանկի հաղորդագրության՝ որոշ լրատվամիջոցներ հանրությանը սխալ են ներկայացրել Ազգային բանկի վերահսկողության ենթակա սուբյեկտների տուգանման մասին, իբր տուգանքը միայն մեկ կոնկրետ ֆինանսական կազմակերպության է վերաբերվել:

Ինչպես նշվում է Ազգային բանկի տարածած հաղորդագրության մեջ, Վրաստանի Ազգային բանկի կողմից ֆինանսական հաստատությունների նկատմամբ տուգանքների կիրառումը կանխարգելիչ բնույթ է կրում և նպատակ ունի բարելավել ֆինանսական հաստատությունում ներքին վերահսկողության մեխանիզմները։

«Երեկ Ազգային բանկը տեղեկատվություն է տարածել ֆինանսական հատվածի վերահսկողական միջոցառումների մասին։ Չնայած մանրամասն պարզաբանմանը, որոշ լրատվամիջոցներ հանրությանը սխալ են տեղեկացրել Ազգային բանկի վերահսկողության տակ գտնվող սուբյեկտների նկատմամբ կիրառվող տուգանքների մասին, իբր միայն մեկ ֆինանսական կազմակերպություն է տուգանվել։

Եվս մեկ անգամ բացատրում ենք, որ Ազգային բանկը իր լիազորությունների շրջանակներում պարբերաբար ստուգում է ֆինանսական հատվածի բոլոր ներկայացուցիչներին։ Ստուգման արդյունքում ֆինանսական հաստատության համար որոշվում են համապատասխան առաջարկություններ և ձեռնարկվելիք միջոցառումներ: Որպես վերահսկողական միջոց կարող է տուգանվել նաև ֆինանսական հատվածի ներկայացուցիչը։ Վրաստանի Ազգային բանկի կողմից ֆինանսական հաստատությունների նկատմամբ տուգանքների կիրառումը կանխարգելիչ բնույթ ունի և նպատակ ունի բարելավել ֆինանսական հաստատությունում ներքին վերահսկողության մեխանիզմները։

Ասոցացման համաձայնագրի համաձայն՝ Ազգային բանկի կողմից ֆինանսական հատվածի ներկայացուցչի նկատմամբ կիրառված պատժամիջոցի մասին տեղեկատվությունը հրապարակային է 2020 թվականից և պարբերաբար կհրապարակվի»,
- այս մասին նշված է Ազգային բանկի տարածած հաղորդագրության մեջ։
| Print |