Լուրեր
Ճանապարհի ո՞ր հատվածներում է սահմանափակվում երթևեկությունը
Ճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձնահյուսի վտանգի մակարդակը բարձր է, ինչի պատճառով նշված հատվածում արգելվում է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը:

Մլետա-Գուդաուրի հատվածում երթեւեկությունը կիրականացվի առանց կանգառի։

Ձյան և մերկասառույցի պատճառով արգելվում է կցորդների, կիսակցորդների և ավելի քան 30 նստատեղ ունեցող ավտոբուսների տեղաշարժը Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլ կմ 70-կմ 186 հատվածում։
| Print |