Լուրեր
Սամսարի մոտ մահացած մարդ են հայտրաբերել
Տաբածղուրի լճի մոտ մահացած զբոսաշրջիկի են հայտնաբերել։ Այս մասին տեղեկությունն հաստատում են Վրաստանի Ներքին Գործերի նախարարությունից:

Զբոսաշրջիկին որոնում էին մարտի 4-ից և ինչպես հայտնում է Բակուրիանի զարգացման գործակալության ղեկավար Եկատերինե Օրջոնիկիձեն, փրկարարական աշխատանքներին մասնակցել է ուղղաթիռ, որը վատ տեսանելիության պատճառով չի կարողացել տեղում վայրէջք կատարել։

Միաժամանակ ողջ գիշեր որոնողական աշխատանքներին ներգրավված են եղել Բակուրիանիի և Տաբակզուրիի բնակիչները՝ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հետ միասին, սակայն մառախուղի և վատ տեսանելիության պատճառով նրան մինչև առավոտ հնարավոր չի եղել գտնել։

Օրջոնիկիձեի խոսքով՝ մահացածը սարեր է գնացել իր խմբից անկախ։
| Print |
თეგები: Տաբածղուրի /