Լուրեր
Ոչ վրացալեզու դպրոցների ուսուցիչները հայտարարություն են տարածում
Ոչ վրացալեզու դպրոցների ուսուցիչները հայտարարություն են տարածում.

«Մենք՝ ոչ վրացալեզու դպրոցների խորհրդատու-ուսուցիչներս, մեր պարտքն ենք համարում հստակ դիրքորոշում հայտնել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ, որն առաջին ընթերցմամբ ընդունվել է խորհրդարանի կողմից։

Մեզ համար անընդունելի է ցանկացած քայլ և որոշում, որը բաժանում է Վրաստանը Եվրոպայից և ստիպում է արևմտյան գործընկերներին կորցնել մեր երկրին ֆինանսական կամ բարոյական աջակցություն ցուցաբերելու ցանկությունը։

Մենք կարծում ենք, որ այս օրենքի ընդունումը բացասաբար կանդրադառնա Վրաստանում բազմազան քաղաքացիական հասարակության ձևավորման վրա, վտանգ կստեղծի երկրի ժողովրդավարական, եվրաատլանտյան ուղղության համար և անտեսելու է Վրաստանի բնակչության արևմտյան ընտրությունները։
Այսօր Վրաստանն ունի միակ հայտարարված թշնամին` Ռուսաստանը, որը 21-րդ դարում նվաճողական պատերազմներ է վարում, և սպառնալիքն անընդհատ գալիս է այս երկրից։

Այդ իսկ պատճառով մենք պետք է զգույշ լինենք աջակցել արևմտյան գործընկերներին, ովքեր հստակ արտահայտում են իրենց դիրքորոշումը մեր քաղաքացիների իրավունքները սահմանափակող օրենքի վերաբերյալ, որ «եթե կառավարությունն ընդունի նշված օրենքը, Վրաստանը կհեռանա եվրատլանտյան հեռանկարից»։ 
Հիմա այս փաստը հաշվի առնելով՝ չենք կարող լռել։ Պահանջում ենք դադարեցնել օրենքի ընդունման վերաբերյալ հերթական լսումները եւ իրավական մեխանիզմներ գտնել այն չեղյալ համարելու համար։

Ինչպես նաև՝ որպես ուսուցիչներ, դատապարտում ենք խորհրդարանի մոտ տեղի ունեցած հարձակումը և կտրականապես պահանջում ենք ապահովել մարդկանց խոսքի և արտահայտվելու ազատությունը։

Ոչ, հակապետական ​​օրենքին»,
- ասված է հայտարարության մեջ։
| Print |