Լուրեր
Սամցխե-Ջավախեթիում եղանակը կփոխվի
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Վրաստանումեղանակը կբարելավվի իսկ մինչև մարտի 17-ը շոգի ֆոնին միայն առանձին շրջաններում հնարավոր է փոքր անձրև։

Մարտի 15-16-ը տեղ-տեղ կդիտվի քամու ուժգնացում։ Օդի ջերմաստիճանը մինչև մարտի 16-ը հարթավայրային և բարձում ցերեկը կլինի մինչև +18, +23 աստիճան։

Սամցխե-Ջավախեթիում սպասվում է փոփոխական եղանակ, մարտի 16-ին Ախալցիխեում սպասվում է առավելագույն ջերմաստիճան՝ ցերեկը՝ 17, գիշերը՝ 5 աստիճան տաքություն։

Ինչ վերաբերում է Ջավախեթիին, այստեղ սպասվում է ամպամած եղանակ։ Ախալքալաքում ցերեկը կլինի 14, գիշերը՝ 1, Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 12, գիշերը՝ 1 աստիճան տաքություն։

Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում նույնպես փոփոխական եղանակ է սպասվում։
| Print |
თეგები: անձրև / շոգ /