Լուրեր
Գյուղը՝ կտրված արտաքին աշխարհից

Ադիգենի մունիցիպալիտետի Կեխովանի գյուղի ճանապարհին սողանքի արդյունքում գյուղը կապող ճանապարհը փլուզվել է, իսկ բնակչությունը կտրվել է արտաքին աշխարհից։

Մինչ այժմ տեղում տեխնիկան աշխատում է։ Ադիգենիի քաղաքապետի առաջին տեղակալ Արսեն Բալախաշվիլիի խոսքով, առաջին փուլում տարածքը կմաքրվի քանդված հողից ու քարերից, որից հետո ճանապարհը կլցվի քարերով ու խճաքարով ու նորից կվերանորոգվի։

Նրա խոսքով, եթե բնապահպանական գործոնները չխանգարեն աշխատողներին, ապա վերականգնման աշխատանքները կտևեն առնվազն երկու օր։ Մինչ այդ Կեխովանի գյուղը կտրված է արտաքին աշխարհից։
| Print |