Լուրեր
ՃՏՊ Ախալքալաքի ճանապարհին
Ախալքալաք-Բակուրիան մայրուղու վրա բեռնատար է շրջվել: Միջադեպի պատճառով ճանապարհը դժվարանցանելի է: Բեռնատարը պատկանում է նույն ճանապարհը սպասարկող «ՋավախԱվտոԳզա» ընկերությանը: Ճանապարհը երթևեկության համար փակ չէ, բայց դժվարանցանելի է: Տեղեկությունը տարածում է Jnews.ge-ն:

Բարեբախտաբար, պատահարի արդյունքում ոչ ոք չի տուժել:

Ըստ ականատեսների, շրջադարձ կատարելու ժամանակ բեռնատարի դիմացից մեքենա է եկել, բեռնատարի վարորդը առավելագույնս ղեկն աջ է պահել, որպեսզի դիմացինի ճանապարհը չզավթի, այդ պատճառով աջակողմյան անվադողերն ընկել են ճանապարհաեզրից դուրս և բեռնատարը շրջվել է։

Դեպքը տեղի է ունեցել այսօր` ապրիլի 12-ին, ժամը 11։00-ի սահմաններում Ախալքալաք-Բակուրիան մայրուղու վրա, «Խուլգումայի տակ» կոչվող շրջադարձի վրա:
| Print |