Լուրեր
Վրաստանում մթնոլորտային օդում նկատվում է պինդ մասնիկների ավելացում
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ օդում պինդ մասնիկների (PM10, PM2.5) պարունակության աճ է գրանցվել Վրաստանի որոշ շրջաններում, ինչպես նաև մայրաքաղաքում, ինչը կարող է պայմանավորված լինել անապատային փոշու զանգվածների տարածումը հարավից և հարավ-արևելքից։

«Տարվա որոշակի օրերին նմանատիպ սինոպտիկ իրավիճակի ժամանակ արձանագրվում է անդրսահմանային աղտոտվածություն։

Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության շրջակա միջավայրի ազգային գործակալությունը շարունակում է ավտոմատ կայանների միջոցով շրջակա օդի որակի շարունակական մոնիտորինգը։ Ցանկացած շահագրգիռ անձ հնարավորություն ունի մթնոլորտային օդի որակի պորտալում տեղեկանալ օդի որակի վիճակին և ստանալ առողջապահական առաջարկություններ»,
- ասվում է Շրջակա միջավայրի ազգային գործակալության տարածած տեղեկատվության մեջ։
| Print |