«Ձմեռ պապից ուզում եմ խաղաղություն, գնդակ և դուդուկ»,- երեխաների կարծիքները
Նոր Տարի… Հեքիաթային, ուրախ, ժպիտներով լի տոն, որն իր պայծառ տրամադրությամբ է վարակում բոլորին՝ մեծ, թե փոքր: Այս տոնը, սակայն, իր առանձնահատուկ դերն ունի փոքրիկների համար. չէ՞ որ նրանց այդ օրը այցելում է հեռավոր Լապլանդիայից ժամանած Ձմեռ Պապը և բերում է տարբեր նվերներ: Սրտի թրթիռ, անհամբեր հայացքներ, պայծառ աչուկներ ու լայն ժպիտներ. ահա թե ինչպես են դիմավորում մանուկները Նոր Տարին:
Հենց փոքրիկների շուրթերից լսելու համար, թե ինչու են նրանք սիրում Ամանորը, և այն ինչ է նշանակում իրենց համար, 9-րդ ալիքի աշխատակազմը փոքրիկ հարցում անցկացրեց նրանց աշխարհում:
Թող այս աշխարհի բոլոր մանուկները լինեն երջանիկ, անհոգ ու ընտանեկան ջերմությամբ պարուրված, իսկ 2020թվականը դառնա նրանց համար հեքիաթային ու անակնկալներով լի: