Լուրեր
Կորոնովիրուսը շարունակում է տարածվել աշխարհում
Այսօր չեղարկվել է Չինաստանից Թբիլիսի ուղևորվող ավիաչվերթը,- այս մասին տեղեկությունը Վրաստանի Առաջին ալիքին հաստատել են Թբիլիսիի միջազգային օդանավակայանում:

Այսօր, Չինաստանից Թբիլիսի ինքնաթիռըն պետք է ուղևորվեր 21:35-ին, Ուրուչմա քաղաքից:

Չվերթը չեղարկվել է չինական կողմի որոշմամբ:

Բացի այդ չեղարկվել են նաև Պեկին-Ուրումչա-Թբիլիսիի հունվարի 25-ին և 27-ին նախատեսված չվերթները:

Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով, կորոնովիրուսի հետ կապված Վրաստանի օդանավակայաններում ուղևորներին կհետազոտեն: Ուղևորների հետազոտությունը կիրականանա Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդատվությամբ:

BBC-ն գրում է, որ Չինաստանում վիրուսը հաստատվել է 1200 մարդու դեպքում: Այն տարածվել է Եվրոպայում, Ամերիկայում և Ավստրալիայում: CoV անվամբ վիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է Չինաստանի Ուխան քաղաքում, 2019-ի դեկտեմբերի վերջին։ Աշխարհի որոշ երկրների օդանավակայաններում Ուխան քաղաքից ժամանած զբոսաշրջիկներին հետազոտում են, իսկ որոշ քաղաքներից Ուխանի ուղղությամբ չվերթներն արգելվել են:

Սոցիալական ցանցերում շարունակվում են տարածվել տեսանյութեր, որտեղ քաղաքացիները փողոցի կենտրոնում կորցնում են գիտակցությունը, շտապ օգնության աշխատակիցները փորձում են նրանց բուժօգնություն ցուցաբերել:

Ալիք Մեդիայի հետ զրույցում Չինաստանում բնակվող օտարերկրացիներից մեկն ասում է.

«Բոլորիս բացատրել են՝ պետք է կրել բժշկական դիմակներ, նույնիսկ նշել են, թե կոնկրետ որ արտադրողի բժշկական դիմակներն է պետք ձեռք բերել: Այստեղ խոսակցություն է շրջանառվում, որ վիրուսի հետ կապված աղմուկը հիմնականում բարձրացել է օտարերկրացիների՝ Չինաստանը լքելու նպատակով: Օտարերկրացիներն այստեղ տեղեկատվության աղբյուր են, իսկ Չինաստանի կոմունիստական կուսակցությանը ձեռնտու չէ տեղեկատվությունը երկրից դուրս բերելը»:

Չինաստանի անգլալեզու մամուլում շրջանառվում է տեղեկություն, որ վիրուսը տարածվել է չղջիկներից, հիմնականում չղջիկների ապուրով սնվելու հետևանքով:

Ըստ Չինաստանում Վրաստանի դեսպան Արչիլ Կալանդիայի, այս պահին վիրուսի էպիկենտրոնում կան Վրաստանի քաղաքացիներ, սակայն անվտանգ տարածքում են, մնացածը տեղափոխվել են Չինաստանի այլ քաղաքներ: Վարակվածների շարքում չկան Վրաստանի քաղաքացիներ։ Ալիք Մեդիա
Facebook Twitter
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.